Եթե աշխարհում երբեւէ սերը չափող գիտափորձ կազմակերպվի, համոզված եմ' բոլոր ռեկորդները սահմանելու են մայրերը: Չնայած, ոչ մի գիտափորձի կարիք էլ չկա. ամեն մեկիս փորձը լրիվ հերիք է' հաստատելու համար, որ միայն մոր սերն է անպարտ դուրս գալիս բոլոր փորձություններից: Նա բացարձակ է: Նրան չես ձեւափոխի քո սխալներով, քո հասկանալ-չհասկանալով, քո ուզել-չուզելով: Մոր սերը կապիտալ է, ունեցածդ միակ հաստատուն մեծություններից:
Դա սիրո այն պարտադիր չափաքանակն է, որ պետք է ամեն մեկիս հոգեւոր ճիշտ «կազմվածք » պահելու համար, հավատալու համար, որ ամեն ինչ չէ, որ հարաբերական է, այլապես շատ կասկածելի կյանք կստացվեր: Դա այն էներգետիկ լիցքավորումն է, որ ապահովված է քեզ համար ամեն պահ, քանի որ կա ՆԱ:
Մորդ սերը նույն ծավալով փոխադարձելը միշտ մնում է մեծ ցանկություն: Կարծում եմ' այդ խնդիրը մեկ լուծում ունի' դառնալ մեկ ուրիշի համար նույնպիսի մայր: Ահա այն շղթայական ռեակցիան, որով մեր մոլորակը նորից ու նորից սիրաթաթախվում, սիրականգուն է մնում :)
Կնոջը բնությունից բացառիկ հնարավորություն է տրված հասնել կյանքի ամենանուրբ շերտերի ճանաչողության' մայր դառնալով: Կյանք տալ:
LN-ը շնորհավորում է բոլոր լեդիների տոնը, ովքեր արդեն ստանձնել են մայրության մեծ պատասխանատվությունը եւ ովքեր անելու են դա մի օր: Միայն մայր լինելու համար արժի կին ծնվել:
13-11-2026 12:06 Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03 Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00 Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։