Քառասունամյա ռուս երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո մահացել է։ Այդ մասին հունիսի 16-ին հաղորդել է Super.ru-ն՝ հղում անելով երգչուհու հոր վրա։
Այն մասին, որ Ֆրիսկեն ծանր հիվանդ է, հայտնի դարձավ 2014 թվականի սկզբին։ Նրա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ։ Երգչուհուն օգնելու համար հանդիսատեսը հավաքեց ավելի քան 60 միլիոն ռուբլի։ ԱՄՆ և Գերմանիայի կլինիկաներում երկարատև բուժումից հետո Ֆրիսկեն հարազատների հետ տեղափոխվեց Մերձբալթիկա։ Անցյալ ամռանն աստիճանաբար նրա տեսողությունը սկսեց վերականգնվել, որը ուռուցքի հետևանքով մասնակի կորել էր։
Վերջին շրջանում Ֆրիսկեն ապրում էր Մոսկվայի քաղաքամերձ տանը ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի և փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ։
Ժաննա Ֆրիսկեն ճանաչում ստացավ լինելով կանացի «Բլեստյաշչիե» խմբի անդամ։ Այնուհետև նա սկսեց անհատական կարիերան, ինչպես նաև նկարահանվեց «Գիշերային միջադեպ», «Ցերեկային միջադեպ» և «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» ֆիլմերում։
Ժաննա Ֆրիսկեի «Օդաչուն» երգի տեսահոլովակը՝ LADYNEWS TV-ում։
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։