Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Մարիա Շարապովան՝ Հռոմի թենիսի առաջնության հաղթող

17.05.2015

Մայիսի 17-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մրցաշարը։ Անհատական պայքարում Մարիա Շարապովան առավելության հասավ Սուարես Նավարոյի նկատմամբ՝ 4-6, 7-5, 6-1 հաշվով։ Նա նվաճեց իր 35-րդ տիտղոսը, որոնցից երրորդը՝ Հռոմում։

Մրցաշարին մասնակցում էին աշխարհի բոլոր առաջատար թենիսիստուհիները։ Առաջին խոշոր անակնկալը գրանցվեց հենց առաջին փուլում։ Լեհ թենիսիստուհի, աշխարհի 13-րդ ռակետ Ռադվանսկան, չնայած նրան, որ առաջին սեթը հաղթել էր 6-4 հաշվով, խաղի մնացած հատվածում 1-6, 2-6 հաշվով անակնկալ պարտություն կրեց ռումինուհի Բեգուից և լքեց Հռոմը։

Երրորդ փուլում պայքարը թողեցին Ուիլիամս քույրերը։ Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը կորտ դուրս չեկավ, և հաջորդ փուլ անցավ նրա համերկրացի, ամերկուհի ՄքՀեյլը։ Իսկ մյուս ՈՒիլիամսը՝ Վենուսը, 1-6, 2-6 հաշվով ճանապարհը զիջեց Սիմոնա Հալեպին։ Կանադուհի Էժենի Բուշարն էլ 7-6, 5-7, 6-7 հաշվով համառ և հետաքրքիր պայքարում զիջեց իսպանուհի Կարլա Սուարես Նավարոյին։

600x580

Կիսաեզրափակչի առաջին զույգում իրար հանդիպեցին Հալեպը և Սուարես Նավարոն։ Առաջին սեթը Հալեպը հեշտությամբ հաղթեց 6-2 հաշվով, սակայն այնուհետև մի փոքր հոգնեց և արդյունքում տանուլ տվեց հաջորդ երկու սեթերը 3-6, 5-7 հաշվով։

Մյուս կիսաեզրափակիչը ռուսական էր։ Իրար հետ ուժերը չափեցին Մարիա Շարապովան և Դարիա Գավրիլովան։ Մարիան 7-5, 6-3 հաշվով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ։

Եզրափակչում ևս ծավալվեց հետաքրքիր պայքար։ Առաջին սեթում Սուարես Նավարոն իր սառնասիրտ գործողությունների շնորհիվ հաղթեց 6-4 արդյունքով։ Սակայն այնուհետ Շարապովան խաղի ղեկը վերցրեց իր ձեռքը և նախ 7-5, ապա շատ ավելի արագ՝ 6-1 հաշվով, հաղթանակ տարավ և նվաճեց հաղթողի տիտղոսը։

Նորայր Զորյան

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Դիտվել է 9814 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 7-13-ը 2025 թ․

07.07.2025
Հակասական շաբաթ է կենդանակերպի շատ նշանների համար։ Աստղերը զգուշացնում են, որ Մերկուրիի հետադարձ շարժման շրջանի սկսվելուց առաջ, կենդանակերպի կեսի համար ամեն ինչ այդքան էլ լավ չի ընթանա։ Բոլոր մանրամասները՝ մեր աստղագուշակում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-07-2025 10:47
Spice Girls-ի նախկին անդամ, 50-ամյա Մել Բին ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը 37-ամյա Ռորի ՄաքՖին է, ընտանիքի ընկերը, ով երկար ժամանակ աշխատել է երգչուհու հետ որպես նրա վարսահարդար։
07-07-2025 10:30
Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան արագ են երեխաները դադարում հետաքրքրվել ծանոթ պատկերներով և տարվում նորերով, այնքան լավ են նրանք զարգանում նախադպրոցական տարիքում, գրում է Science World Report–ը: Այն երեխաները, որոնց շուտ են ձանձրացնում ցուցադրված պատկերները, ապագայում ցուցաբերել են լավ մտածողական հմտություններ: Նրանց խոսքը նույնպես եղել է առավել զարգացած: Գիտնականները պարզել են նաև, որ փոքր տարիքում երկրորդ լեզվի ուսուցումը դրականորեն է ազդում երեխայի զարգացման վրա։
07-07-2025 10:27
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը չորրորդ շրջանում 6:4, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 23-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսին։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 104-րդ ռակետ, գերմանացի Լաուրա Զիգեմունդը։
07-07-2025 10:25
ԱՄՆ-ում Արիզոնայից Ռենա Օ'Ռուրկը մահացել է՝ մասնակցելով Dusting վտանգավոր ինտերնետային մարտահրավերին։ Նա արել է նույնը, ինչ իրենից առաջ արել են բազմաթիվ դեռահասներ մի քանի լայքի համար. նա շնչել է քիմիական գոլորշիներ՝ թմրանյութային արբեցման վիճակ զգալու համար, հայտնում է Bild-ը։
07-07-2025 04:38
33-ամյա Նեյմարը չորրորդ անգամ հայր է դարձել: Բրազիլացի ֆուտբոլիստը դուստր է ունեցել իր սիրեցյալից՝ 31-ամյա Բրունա Բիանկարդիից, որի հետ բաժանվել էր անհավատարմության մասին լուրերից հետո, բայց հետագայում վերամիավորվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1167 անգամ
02.07.2025
Դիտվել է 395 անգամ
03.07.2025
Դիտվել է 334 անգամ
04.07.2025
Դիտվել է 322 անգամ
07.07.2025
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster