Եվրատեսիլ-2015 մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը մայիսի 10-ին ժամանել է Վիեննա։
Խմբի 5 անդամները Ավստրիայի մայրաքաղաք մեկնեցին Երևանից, իսկ Թամար Կապրելյանը նրանց միացավ Նյու Յորքից։ Հայ երգիչներին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Այսօր «Genealogy»-ին, որը մասնակիցներից առաջինն է ժամանել Վիեննա, իր անդրանկ փորձն է անցկացրել տեղի բեմահարթակում, որից երգիչներն ու մասնագետները բավականին գոհ են մնացել։ Փորձից անմիջապես հետո հայ կատարողները հանդիպել են լրագրողների հետ, ներկայացրել խմբի ծագման պատմությունը, պատասխանել հետաքրքրող հարցերին։
Զուգահեռ կազմակերպվում են հանդիպումներ ու տարբեր բնույթի միջոցառումներ՝ ի սատարումն հայաստանյան խմբի։ Մասնավորապես այս օրերին մի խումբ երիտասարդ կատարողներ՝ Նարե Համբարձումյանը, Տիգրան Քախվեջյանը, Անահիտ Պետրոսյանը, Մերի Ավետիսյանը և Գագիկ Խաչատուրյանը, սեփական նախաձեռնությամբ ձայնագրել են «Genealogy» -ի «Face the shadow» երգի իրենց տարբերակը, որի հիման վրա տեսահոլովակ նկարահանել։ Վերջինս արդեն տեղադրվել է համացանցում և, դատելով օգտատերերի արձագանքներից, լավ ընդունելություն գտել։
Տեսահոլովակի վերջում կարարողներն իրենց աջակցությունն են հայտնում «Genealogy»-ին և հանրությանը կոչ անում սատարել Հայաստանը ներկայացնող խմբին։
Ի դեպ, սա երիտասարդ երգիչների առաջին փորձը չէ։ 2014 թվականին նրանք ստեղծել էին Not alone երգի իրենց cover տարբերակը։
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։