|
Քնի հետ կապված խնդիրները կարճացնում են կյանքի տևողությունը
19.02.2015
Գիտնականները պնդում են, որ քնի կորուստը կարճացնում է կյանքի տևողությունը: Մեկ անքուն գիշերը բավական է, որ մարդու արյունատար անոթները դառնան նվազ ճկուն և բարձրանա սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:
Հետազոտության ժամանակ կամավորները սկզբում քնում էին բավական երկար ժամանակ, իսկ հետո չէին քնում հաջորդ գիշերվա ուղիղ կեսը: Փորձագետները հաջորդ առավոտյան թեստավորել են նրանց զգացողությունները և հայտաբերել, որ փորձությունն անցնողների արյունատար անոթներն ավելի կոշտ էին, իսկ շնչառությունը՝ ոչ կանոնավոր:
«Թեև ոչ բավարար քնի և սրտի առողջության մեջ փոխկապվածությունը անհասկանալի է, այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ անքնության արդյունքում ուղեղն ազդանշան է ուղարկում անոթներին, և դրանք ավելի կոշտ են դառնում»,- հայտնել է հետազոտության հեղինալ Շարխարդ Թեխարին:
Այլ խոսքով ասած` կանոնավոր անքնությունը կարող է դառնալ սրտանոթային հիվանդության հավանականության բարձրացման պատճառ, ինչպես նաև սրտի ու, ընդհանրապես, մարմնի վատ աշխատանքի պատճառ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10209 անգամ
Читать на русском
|