|
Բժիշկները հիվանդներին սեքս եւ պարե՞ր են «նշանակելու»
16.02.2015
Մեծ Բրիտանիայում ընտանեկան բժիշկներն ու թերապեւտները կսկսեն իրենց այցելուներին ավելի ակտիվ սեռական կյանք եւ պարեր «նշանակել»` որպես առողջության համար անհրաժեշտ ֆիզիկական ակտիվություն:
med.news.am-ի հաղորդմամբ`Մեծ Բրիտանիայի թագավորական բժշկական քոլեջների ակադեմիայի տվյալներով, շատերը թերագնահատում են մարդու կյանքում ֆիզիկական ակտիվության դերը եւ չեն հասկանում, որ վարժությունները որոշ դեպքերում կարող են հաբերից ավելի օգտակար լինել՝ զգալիորեն նվազեցնելով մի շարք հիվանդությունների առաջացման վտանգը:
Բրիտանական 220 հազար բժիշկների ներկայացնող քոլեջի տվյալներով, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը 25%-ով նվազեցնում է կրծքի քաղցկեղի, 30%-ով` մտագարության, 40%-ով` սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման եւ 50%-ով` ազդրի կոտրվածքների վտանգը:
Մեծ Բրիտանիայի բժիշկները ճարպակալում ունեցող այցելուներին ֆիզիկական վարժություններ արդեն «նշանակում են», սակայն հիմա ֆիզիկական ակտիվություն են նշանակելու առանց բացառության բոլոր այցելուներին: Ընդ որում, դա ներառելու է նաեւ ակտիվ սեռական կյանքը, ընկերների կամ շան հետ զբոսանքը, վերելակից հրաժարվելը:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 9648 անգամ
Читать на русском
|