Ֆեյնբերգի Հյուսիս-արևմտյան համալսարանի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ նիհարել ցանկացողների համար նախատեսված սոցիալական ցանցերի օգտատերերը կարող են վեց ամսվա ընթացքում կորցնել իրենց քաշի 8% -ը:
Որքան օգտատերերը քիչ են շփվում այդ հասարակության հետ, այդքան ավելի քիչ է նրանց հաջողվում քաշ գցել:
Հետազոտողները գնահատել են այն սոցիալական ցանցերի տվյալները, ովքեր փորձում են նիհարել: Նրանք պարզել են, որ այն օգտատերերը, ովքեր չեն շփվել ուրիշների հետ, կես տարվա ընթացքում կորցրել են իրենց քաշի շուրջ 5%-ը: Այն մարդիկ, ովքեր ընկերություն են արել մի քանի օգտատերերի հետ (2-9), կորցրել են մոտ 7%, իսկ նրանք, ովքեր ունեցել են 10-ից ավելի ընկեր, 8%-ից ավելի քաշ են գցել:
Գիտնականները կարծում են, որ սոցիալական աջակցությունը օգտակար է նաև այլ դեպքերում, օրինակ, դեպրեսիայի կամ գինեմոլության պարագայում: «Ժամանակակից կյանքի ռիթմը շատերին թույլ չի տալիս հանդիպումների գնալ: Թերևս այլընտրանքային մոտեցումը (աջակցության համար մտնել համացանց) կարող է օգնել այդպիսի մարդկանց»,-ասում է հետազոտող Լուիս Ա. Նունես Ամարալը:
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։