|
Լեդի Դիանայի հայկական ծագումնաբանությունը
26.12.2014
«Ազգ» շաբաթաթերթում տպագրված հոդվածում որոշ փաստացի տեղեկություններ են բերված արքայադուստր Դիանայի ծագումնաբանության մասին։
news.am-ի հաղորդմամբ`Իշխանուհի Դիանայի հեռավոր նախնիներից է Էլիզա Քեւարքը` Հնդկաստանից մի հայուհի։ Իշխանուհի Դիանայի մահից մի քանի տարի անց նրա հայրական տանը տարօրինակ տառերով գրություններ գտնվեցին, եւ պարզվեց, որ դրանք Էլիզայի գրած հայերեն գրություններն են` ուղղված իր զավակներին եւ թոռներին։
Իշխանուհի Դիանայի տոհմածառը հետեւյալ տեսքն ունի. Էլիզա Քեւարքն ամուսնացել է շոտլանդացի վաճառական Թեոդոր Ֆորբեսի հետ, նրանց դուստր Քեթլին Սքոթ Ֆորբեսը ամուսնացել է Ջեյմս Քրոմբիի հետ, նրանց դուստր Ջեյնը ամուսնացել է Դեյվիդ Լիթլջոնի հետ, նրանց դուստր Ռութն ամուսնացել է Վիլյամ Գիլի հետ, նրանց դուստր Ռութ Սիլվիա Գրիլը` Լեդի Դիանայի տատը, ամուսնացել է Լորդ Ֆերմոյի հետ եւ նրանց դուստր Ֆրենսիս Ռութ Բուրկե Տոչը ամուսնացել է Լեդի Դիանայի հոր` Սփենսի 8-րդ կոմսի հետ։
Արժանահիշատակ է նաեւ այն, որ Էլիզա Քեւարքը կոչվել է նաեւ տիկին Ֆորբեսյան՝ հայկական ազգանուններին բնորոշ վերջավորությամբ։ Հայկական եւ շոտլանդական (կելտական) գեները իշխանուհի Դիանային դարձրել են բացառիկ»։
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 4198 անգամ
|