|
Սեքս սրտի կաթվածից հետո. ինչի՞ մասին Ձեզ չի պատմում բժիշկը
23.12.2014
Սրտի կաթված ստացած մարդկանց մեծամասնությունը իրենց բժիշկների հետ չի խոսում այն մասին, թե երբվանից է կարելի սեռական կյանքով ապրել։
Ըստ hmed.news.am-ի`այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները` հետազոտություն իրականացնելով ԱՄՆ-ում եւ Իսպանիայում։
Ինչպես հաստատում է Չիկագոյի համալսարանի ինտերգրատիվ սեռական բժշկության ծրագրի տնօրեն բժիշկ Սթեյսի Տեսլեր Լինդաուն, արեւմտյան ուղեցույցները թույլ են տալիս սեռական կյանքին վերադառնալ ոչ այնքան ուժեղ եւ առանց լուրջ հետեւանքների սրտի կաթվածից մեկ շաբաթ անց։ Սակայն հիվանդների մեծամասնությունը չգիտի՝ իրենք ինչքան ուժեղ կաթված են տարել եւ արդյոք կարող ենք սեքսով զբաղվել։
Հետազոտությանը մասնակից հարցվածների մեծամասնությունը կարծում էր, որ ամբողջովին նորմալ է թերապեւտի հետ խոսել կաթվածից հետո սեքսի մասին, սակայն իրականում կանանց 12%-ը եւ տղամարդկանց 19%-ն է իրենց բժիշկների հետ այս թեմայով խոսել կաթվածին հաջորդող մեկ ամսվա ընթացքում։
Ամեն դեպքում կաթված տարած մարդկանց կարելի է խորհուրդ տալ իրենց բուժող բժիշկների հետ պարտադիր քննարկել կաթվածի լրջությունը եւ այն, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ սեռական կյանքին։
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 9873 անգամ
Читать на русском
|