Դուք ձեր տղամարդուն Նոր տարուն նվիրել եք այն, ինչի մասին նա երազում էր, իսկ ի պատասխան ստացել եք ինչ-որ անհասկանալի իր` փափուկ խաղալիքի կամ թավայի տեսքով: Ծանո՞թ պատմություն է: Գերմանացի սոցիոլոգները պարզաբանել են, թե ինչու է դա տեղի ունենում:
Գիտնականները վաղուց ապացուցել են, որ թույլ սեռի ներկայացուցիչներն ավելի ուժեղ են նվերներ ընտրելիս: Apotheken Umschau առողջապահական ամսագրի պատվերով անցկացված հետազոտության արդյունքները պարզություն են մտցրել այդ դրսևորման պատճառների մեջ:
Գերմանացի սոցոլոգների հարցումը ցույց է տվել, որ կանայք հազվադեպ են հանպատրաստի նվերներ գնում: Նրանք նախապես մտածում են, ծանր ու թեթև անում, մինչև հանձնելը մանրամասն մտածում բոլոր տարբերակների մասին: Կանանց 63% դա անում է տոներից երեք շաբաթ առաջ:
Տղամադիկ վարվում են ճիշտ հակառակ կեպ: Նրանց քիչ է հետաքրքրում նվեր ստացողի ցանկությունները և հաճախ գնում կատարում են վերջին պահին: Շտապողականությունը, երկար հերթերը, ժամանակի բացակայությունը նրանց թույլ չեն տալիս ճիշտ ընտրություն կատարել: Տղամարդկանց միայն 40% է նախօրոք մտածում նվերների մասին: Այս թիվը վերլուծելիս պետք է նկատի ունենալ, որ հետազոտությունն անցկացվել է Գերմանայում. հայտնի է, որ այս երկրի բնակիչները շատ հաշվենկատ են: Անշուշտ, եթե հարցումն ացկացվեր մեկ այլ երկրում, այդ տոկոսն ավելի ցածր կլիներ:
Ամենաարդյունավետ նվերը գերմանացիները համարում են կոսմետիկայի, հագուստի, խաղալիքների խանութների նվեր-քարտերը կամ, պարզապես, գումար են նվիրում: Իսկ ահա ռուս սոցեոլոգների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսները Նոր տարուն նախընտրում են «հուշանվերներ» նվիրել միմյանց:
24-05-2026 11:02 33-ամյա Մայլի Սայրուսը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում: Դերասանուհուն և երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա գործընկերուհի և ընկերուհի Անյա Թեյլոր-Ջոյը, Դոնատելլա Վերսաչեն, նրա 27-ամյա փեսացուն Մաքս Մորանդոն, մայրը՝ Թիշ Սայրուսը, և քույրը՝ Բրենդին։ Հաննա Մոնտանայի աստղը մրցանակաբաշխությանը մասնակցել է Versace-ի 2015 թվականի արխիվային «մերկ» զգեստով և արձակած մազերով։
24-05-2026 11:00 Կաննի 79-րդ կինոփառատոնի նախավերջին օրը տեղի ունեցավ ֆրանսիական «Գիշերային պատմություններ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը՝ դերասանական կազմի հետ միասին ներկայացրեց Մոնիկա Բելուչին, իսկ կարմիր գորգի վրա կեցվածք ընդունեցին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Քսենիա Սոբչակը, Սնեժանա Օնոպկոն, Այշվարիա Ռայը, Տարա Ռեյդը, Ալլա Բրուլետովան և Էդ Վեստվիքի կինը՝ Էմի Ջեքսոնը։
24-05-2026 10:07 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի՝ 39-ամյա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Զույգը որոշել է չսպասել Բահամյան կղզիներում նախատեսված հարսանիքին, որը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին, և օրերս գրանցել է իրենց ամուսնությունը, հաղորդում է TMZ-ը։ Նախագահի որդին նախկինում հնգամյա սիրավեպ է ունեցել Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ինչպես նաև ամուսնացած է եղել Վանեսա Հեյդենի հետ (նրանք ունեցել են հինգ երեխա)։
24-05-2026 09:17 Կաննի 79-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Lights on Women's Worth» մրցանակաբաշխությունը, որը L'Oréal Paris-ի կողմից ավանդաբար շնորհվում է երիտասարդ կին ռեժիսորներին: Միջոցառմանը ներկա էին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Այշվարիա Ռայը, Էդ Վեստվիկը և նրա կինը՝ Էմի Ջեքսոնը, և Սոֆիա Քարսոնը:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում: