|
Քորթնի Քարդաշյանը քրոջ օրինակով մերկացել է ֆոտոխցիկի առջև
06.12.2014
Քիմի մերկ ֆոտոշարքից հետո Քարդաշյան ընտանիքից ևս մեկ տիկին` Քորթնին, առանց հագուստի կանգնել է ֆոտոխցիկի առջև` հղիության իններորդ ամսում: Այդ լուսանկարներն արվել են DuJour ամսագրի համար:
Լուսանկարիչ Բրայն Սմիթը հեռուտատեսային ռեալիթի-շոուի աստղին նկարահանել է կնոջ նախաստեղծ առաքելության ընթացքում:
«Դա այն է, ինչ ես սկզբում անում էի միայն ինձ համար, փորձելով պատկերել իմ կյանքի ամենակարևոր պահերը: Բայց այդ լուսանկարները հրաշալի են, և ես ուրախ եմ կիսվել դրանցով: Ինձ դուր է գալիս դրանց բնականությունը: Դա իմ մարմինն է. ես չեմ փորձում տպավորոթյուն թողնել ինչ-որ մեկի վրա կամ ներկայանալ այնպես, ինչպիսին ինքս չեմ: Սակայն, ընդհանուր առմամբ, ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե մարդիկ ինչ կմտածեն կամ կասեն այդ կապակցությամբ»,-նշել է Քորթնին:
Հիշեցնենք, որ Քորթնի Քարդաշյանը սպասում է երրորդ երեխային իր քաղաքացիական ամուսնուց` Սքոթ Դիսիկից:
Աղբյուր` LADYNEWS.am






Դիտվել է 10962 անգամ
Читать на русском
|