Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Գործարար հայուհի. «Կինը եւ բիզնեսը. էքսպո 2012» (լուսանկարներ)

31.03.2012

Հայ կինը մեծ ներուժ եւ հեռանկարներ ունի որպես բիզնես լեդի, եւ Հայաստանում արդեն կան կանայք, ովքեր հաստատուն քայլերով առաջ են գնում գործարարության ոլորտում: Երեւանի քաղաքապետարանում այսօր բացվեց «Կինը եւ բիզնեսը էքսպո 2012» ցուցահանդեսը, որն անցկացվում է «Գործարար հայուհի» խորագրի ներքո եւ շուրջ 60 ընկերությունների ու անհատների միջոցով կենդանի օրինակ է, թե ինչպես կինը կարող է համարձակ նախաձեռնությունները վերածել բիզնեսի:

Ցուցահանդեսն անցկացվում է 11-րդ անգամ, եւ արդեն 5-րդ անգամ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը LN-ի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի ե՛ւ մասնակիցներն են շատանում, ե՛ւ ներկայացվող արտադրանքի տեսականին է մեծանում: Նրա խոսքով, էքսպոն լավ հնարավորություն է՝ հասկանալու՝ որտեղ են ոլորտում բացերը, եւ պետական աջակցության ծրագրերով ինչ օգնություն կարելի է ցուցաբերել գործարար կանանց:

Հերմինե Նաղդալյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի մեկի փոխարեն գործարար հայուհիների ցուցահանդեսը կկազմակերպվի երկու անգամ. մյուսն էլ կլինի աշնանը եւ մասնակցելու հնարավորություն կունենա գործարարության մեջ առաջին քայլերն անող կանայք:

Իսկ ահա Կանանց միամսյակի շրջանակներում կազմակերպված «Կինը եւ բիզնեսը էքսպո 2012»-ին մասնակցող լեդիներին սկսնակ չես անվանի այս ոլորտում, եթե անգամ իրենք իրենց այդպիսին են համարում՝ բիզնեսում դժվարությունների հանդիպած լինելով եւ հեռանկարների ամբողջ ծավալն աչքի առաջ ունենալով... Բնական օճառների արտադրությամբ ներկայացող  Մարինա Խաչատուրյանը երկու տարի է, ինչ զբաղվում է այս բիզնեսով եւ կարծում է՝ շատ համբերատար պետք է լինել լուրջ արդյունքներ տեսնելու համար:

LN-ին նա պատմեց, որ ինքն առաջին է եղել, ում մտքով անցավ հումք ներկրել Եվրոպայից եւ Հայաստանում ստանալ ու վաճառքի հանել բնական բաղադրությամբ, կոսմետիկ նպատակներով օգտագործվող օճառներ: Նա դրանք իրացնում է դեղատնային ցանցերի, սուպերմարկետների միջոցով:

Անուշաբույր է նաեւ իրանահայ տիկին Մարթայի բիզնեսը: Նա Իրանից ներկրում եւ Հայաստանում վաճառում է իրանական համեմունքներ, քաղցրավենիք, նաեւ այդ երկրի խոհանոցի մեծ վարպետ է: Տիկին Մարթան երկու տարի առաջ է Իրանից տեղափոխվել Հայաստան եւ շատ ուրախ է, որ «մեր սուրբ հողի վրա» պետք է ապրի իր մնացած կյանքը:

«Երբ եկա Հայաստան, անընդհատ լսում էի, որ «սա երկիր չէ», «էստեղ գործ չկա»: Որոշեցի ինչ-որ գործ անել: Հիմա ուզում եմ ասել՝ եթե ես եկել եմ ու ընդամենը 1.5 տարում կարողացա ինչ-որ բան անել իմ երկրում, ուրեմն գործ կա, պետք է գտնել»,- LN-ի հետ զրույցում լեդիներին հորդորեց նա: Ամեն ինչ սկսվել է աղջկա ուսուցչուհու համար Իրանից քաղցրավենիք բերելով. հասկացավ, որ կարող է նման գործ անել, անգամ՝ բիզնես: Իսկ հետո ցուցահանդեսից ցուցահանդես շատացան պատվերները: Բիզնես լեդին նշում է, որ ամենակարեւորը ազնիվ լինելն է. խանութներին չի տալիս արտադրանքը, որովհետեւ ուզում է՝ շատ թարմ հասնի սպառողին, այսինքն՝ արտադրվելուն պես: «Չեմ ուզում, որ փող աշխատելը ինձ գայթակղի»,- անկեղծացավ նա:

Բիզնեսի մութ կողմերի հետ շփվել չի ուզում նաեւ տիկին Սուսաննան: Նա իր արվեստով է մասնակցում ցուցահանդեսին, եւ կարծում է, որ ինչ ինքն է անում, այնքան էլ բիզնես չէ, այլ «գեղեցկացնելու համար է»:

 Գյումրեցի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանն իր նկարչությունն անվանում է «ռելիեֆային» եւ LN-ին պատմեց, որ ամեն բան սկսվեց մի օր, երբ պատահական ցանկություն առաջացավ սոսնձել, «երկխոսության բերել» այն օրաթերթերը, որ սիրում էր կարդալ ամեն առավոտ: Դրանց միացումը ստացվեց ճմռթված, ոչ հարթության մեջ՝ ռելիեֆային, եւ առաջացավ այսպիսի ոճում ստեղծագործելու միտքը...

Երբեմն գործարար հնարավորությունները բացահայտելու ազդակ է դառնում մեծ կարիքը, երբ այլեւս ուրիշ ելք չկա... Այդպես է եղել Լուսինեի դեպքում: Ցուցահանդեսին նրա ներկայացրած տաղավարը «չափազանց կանացի» է ստացվել՝ ներքնազգեստներ, որոնց կողքով ոչ մեկն անտարբեր չէր անցնում: Լուսինեն LN-ին պատմեց, որ ամուսինն Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է, եւ իր համար բիզնես կարիերան սկսվեց այն օրը, երբ հասկացավ՝ այլեւս ամուսնու թոշակով ապրել հնարավոր չէ:

Երկու երեխաների մայրը սկսեց զբաղվել սեփական ձեռագործ բիժուտերիայի եւ ներկրած հագուստեղենի վաճառքով: Երրորդ տարին է, ինչ զբաղվում է այս գործով, եւ նոր միայն դրական տեղաշարժ է զգում: «Առաջին երկու տարում վատ էր, բայց չէի հուսահատվում, որ ամուսնուս էլ չհուսահատեցնեի, միշտ ասում էի՝ ամեն ինչ նորմալ է, չնայած վատ էր...»: Հիմա նա արդեն սեփական խանութն ունի եւ բիզնեսը ծաղկեցնելու հետագա պլաններ:

Ցուցահանդեսին մասնակցող բիզնես լեդիները կարող են մրցակցել ոչ միայն սեփական արտադրանքով, այլեւ իրենց բիզնեսային կարիերայի պատմություններով:

Ինձ շատ տեղին թվաց ցուցահանդեսը դիտող տղամարդկանցից մեկի՝ ականջիս հասած կատակը. «Էս կանայք ինչ բիզնես անեն, կամ համով ա լինում, կամ հոտով, կամ սիրուն»: Ինքներդ համոզվելու հնարավորություն ունեք. ցուցահանդեսը բաց կլինի նաեւ կիրակի:

Տաթեւ Մադաթյան

Լուսանկարները՝ Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 11516 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2026 11:02
33-ամյա Մայլի Սայրուսը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում: Դերասանուհուն և երգչուհուն  շնորհավորելու էին  եկել նրա գործընկերուհի և ընկերուհի Անյա Թեյլոր-Ջոյը, Դոնատելլա Վերսաչեն, նրա 27-ամյա փեսացուն Մաքս Մորանդոն, մայրը՝ Թիշ Սայրուսը, և քույրը՝ Բրենդին։ Հաննա Մոնտանայի աստղը մրցանակաբաշխությանը մասնակցել է Versace-ի 2015 թվականի արխիվային «մերկ» զգեստով և արձակած մազերով։
24-05-2026 11:00
Կաննի 79-րդ կինոփառատոնի նախավերջին օրը տեղի ունեցավ ֆրանսիական «Գիշերային պատմություններ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը՝ դերասանական կազմի հետ միասին ներկայացրեց Մոնիկա Բելուչին, իսկ կարմիր գորգի վրա կեցվածք ընդունեցին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Քսենիա Սոբչակը, Սնեժանա Օնոպկոն, Այշվարիա Ռայը, Տարա Ռեյդը, Ալլա Բրուլետովան և Էդ Վեստվիքի կինը՝ Էմի Ջեքսոնը։
24-05-2026 10:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի՝ 39-ամյա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Զույգը որոշել է չսպասել Բահամյան կղզիներում նախատեսված հարսանիքին, որը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին, և օրերս գրանցել է իրենց ամուսնությունը, հաղորդում է TMZ-ը։ Նախագահի որդին նախկինում հնգամյա սիրավեպ է ունեցել Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ինչպես նաև ամուսնացած է եղել Վանեսա Հեյդենի հետ (նրանք ունեցել են հինգ երեխա)։
24-05-2026 09:17
Կաննի 79-րդ  կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ  «Lights on Women's Worth» մրցանակաբաշխությունը, որը L'Oréal Paris-ի կողմից  ավանդաբար շնորհվում է երիտասարդ կին ռեժիսորներին: Միջոցառմանը ներկա էին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Այշվարիա Ռայը, Էդ Վեստվիկը և նրա կինը՝ Էմի Ջեքսոնը, և Սոֆիա Քարսոնը:
21-05-2026 11:32
Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 1069 անգամ
20.05.2026
Դիտվել է 350 անգամ
19.05.2026
Դիտվել է 340 անգամ
21.05.2026
Դիտվել է 288 անգամ
22.05.2026
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster