Եթե համբույրը տևում է 10 վայրկյանից ավելի, ապա զուգընկերները ստնում են 80 միլիոն բակտերիա, պարզել են հոլանդացի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել է 21 զույգ: Ինֆորմացիոն գործակալությունների հաղորդմամբ` ստացված արդյունքների համաձայն յուրաքանչյուր մարդու բերանում մշտապես բնակվում է 700 տեսակ ամենատարբեր միկրոօրգանիզմ, ընդ որում, դրանցից մի քանիսը շատ արագ փոխանցվում են թքի միջացով, մյուսները` ավելի դանդաղ:
Հարցման հեղինակները զույգերին դիտարկել են համբուրվելիս` ըստ նրաց սովորությունների: Հարցվածներին խնդրել են պատմել իրենց համբույրների հաճախականության և տևողության մասին: Այնուհետև նրանցից վերցրել են թքի նմուշներ, առաջարկել համբուրվել, տվել են խմելու հատուկ հեկուկ` բակտերիաներով հագեցված, որոնք հեշտորեն բացահայտվում էին: Դրանից հետո դարձյալ խնդրել են 10 վայրկյան համբուրվել, ապա կրկին թքի նմուշներ վերցրել:
Արդյունքների համեմատությունից հետո հետազտողները բացահայտել են, որ հենց 80 միլիոն բակտերիա է փոխանցվում համբույրի միջոցով:
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։