|
Աղջիկն ամուսնացել է ինքն իր հետ
09.10.2014
Բրիտանուհի Գրեյս Հեդլերը շքեղ հանդիսություն է կազմակերպել ի նշանավորումն... ինքն` իր հետ ամուսնության:
Այդ քայլին աղջիկը գնացել է կամ հուսահատությունից, կամ` իր նկատմամբ անսահման սիրուց: Ամբողջ վեց տարի նա չի կարողացել իր համար արժանի տղամարդ գտնել և, արդյունքում հասկացել է, որ իրեն դա սկզբունքորեն պետք չէ:

Գրեյսը ոգևորվել է հանրահայտ երգիչ Բյորկի «Isobel» երգից, որն առաջին անգամ լսել է 18 տարեկան հասակում. «Իմ անունը Իզաբել է, և ես ամուսնացած եմ ինքս իմ հետ»: Այդ քայլին նրան դրդել է նաև ինքնաներշնչման հակվածությունը և մասնակցությունը սեքսուալությունն արթնացնող «Շատկի Տանդրա» ծրագրին: Աղջիկը չափից ավելի լուրջ է ընդունել ծրագրի գլխավոր պատգամը` կայնք` ինքդ քեզ հետ համերաշխության մեջ, և որոշել է կին դառնալ առանց կողմնակի միջամտության:

Թերևս այս ամուսնությունն ամենաանովորներից մեկն է աշխարհում: Սակայն եղել են ավելի տաօրինակ ավանդույթներ, օրինակ, երբ մարդիկ ամուսնացել են շների կամ ծառերի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 9243 անգամ
Читать на русском
|