|
Victoria`s Secret-ի հրեշտակ Բեհաթի Փրինսլուն` Հավայներում
07.10.2014
Բեհաթի Փրինսլուն, թերևս, ժամանակ չունի մտահոգվելու, որ իր ամուսնու հետ համատեղ իրականացրած ոչ բոլոր ստեղծագործություններն են հաջող ստացվում. Victoria`s Secret-ի հրեշտակ մոդելն արդեն նկարահանվել է ներքնազգեստի հանրահայտ ապրանքանիշի գովազդային ֆոտոշարքում` ներկայացնելով լողազգեստների նոր հավաքածուն:
Մանր ավազը, սև ժայռերը և փիրուզագույն ալիքները հրաշալի պատկերներ են գովազդային նոր նկարահանումների համար, որոնց արդյունքը մենք շուտով կտեսնենք նորաձևության շքեղ ամսագրերի էջերում: Իսկ առաժմ կարող ենք ծանոթանալ նկարահանումների ընթացքը ներկայացնող լուսանկարներին, որոնք պակաս հետաքրքիր չեն, քան վերջնական պատկերները:
Կեցվածքներ ընդունելով էթնիկական նախշերով լողազգեստներով, Բեհաթին հրաշալի է` քնքույշ կազմվածք, նուրբ դեմագծեր` նվազագույն դիմահարդարմամբ և վարսե`` ցողված օվկիանոսի կաթիլներով: Ինչ-որ բան մեզ հուշում է, որ ֆոտոշարքը ստացվել է:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 8709 անգամ
Читать на русском
|