Մեգան Ֆոքսը հղի է
29.03.2012
Դերասանուհի Մեգան Ֆոքսը հղի է: Նա և իր ամուսին Բրայան Օստին Գրինը սպասում են իրենց առաջնեկին ու այդ լուրից ուղղակի ցնծում են:
America's Star ամսագրի հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ զույգը դեռևս գաղտնի է պահում լուրը երկրպագուներից ու միայն ընտանիքին մոտ մարդիկ գիտեն դրա մասին:
Երջանիկ ամուսիններն առաջին անգամ հանդիպել են 2004 թվականին Hope & Faith («Հույս և Հավատ») հեռուստանախագծի շրջանակներում, իսկ երկու տարի անց նշանադրվել: Որոշ հանգամանքներ պատճառ դարձան, որ զույգը բաժանվի, և միայն 2010 թվականին Մեգանը և Բրայանը նորից միացան:
25-ամյա Մեգանը խնամում է նաև ամուսնու առաջին երեխային: Բրայանը հպարտանում է, թե ինչպիսի հոգատար խորթ մայր է Մեգանը, եւ ասել է՝ պատկերացնում է՝ ինչ հրաշք մայր կլինի նա իր փոքրիկի համար: Դիտվել է 2197 անգամ
|