Շատերն ունեն սխալված լինելու, ինչ-որ բան այնպես չանելու վախ: Ո՞րն է ավելի լավ՝ գործել և սխալվել, թե ոչինչ չանել: Այս հարցը բազմաթիվ բանավեճերի առիթ է դառնում, որին յուրաքանչյուր մարդ, իրավիճակից կախված, իր պատասխանն ունի, իր ընտրությունն է կատարում:
Ընդհանրապես սխալվելուց երբեմն վախենալը լիովին բնական է: Ադրենալինը մեզ օգնում է ծայրահեղ իրավիճակներում ճիշտ ընտրություն կատարել: Իսկ երբեք չվախենալը կամ մշտապես վախենալը մեր կյանքը դարձնում են անհանգիստ, չենք կարողանում մեզ 100% երջանիկ կամ ինքնավստահ զգալ:
Ինչպե՞ս հաղթահարել վախը
Այս հարցի պատասխանն ակնհայտ է՝ պարզապես դադարեք վախենալուց: Պատկերացնելն անգամ ծանր է, թե վախի պատճառով որքան բան եք բաց թողնում կյանքում: Դուք շրջանցում եք երջանիկ, հարուստ լինելու, ընդհանրապես` լիարժեք ապրելու բազմաթիվ հնարավորություններ:
Կարծում եք սրանք հասարակ խոսքե՞ր են, որոնք ձեզ չեն օգնում: Իրականում այդպես չէ: Ձեզ պարզապես կաշկանդում է չհաջողվելու վախը: Ի վերջո` որոշում չընդունելը նույնպես որոշում է: Վախենալը նույպես ձեր որոշումն է. դուք որոշում եք ոչինչ չանել ձեր վախի հաղթահարման համար և շարունակում եք ապրել այն կրելով:
Բոլորն են սխալներ գործում: Բացառապես` բոլորը: Անգամ նրանք, ում մասին մտածում եք, թե հաստատ չեն սխալվի: Պարզապես նրանք կրտրել-անցել են ծայրահեղ սխալների սահմամագիծը, փորձ են կուտակել, և այժմ իրենց զգում են վստահ ու հավատում են սեփական ուժերին: Արժե, որ դուք էլ այդպես վարվեք. որոշեք` և փորձեք հաղթահարել սխալվելու ձեր վախը:
Համարձակ եղեք, զինվեք ինքնավստահությամբ և հաջողությունը ձեզ ուղեկից կլինի:
13-11-2026 12:06 Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03 Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00 Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։