Տղամարդը, ով կատարյալ կին էր փնտրում
28.07.2014
Մի տղամարդ ողջ կյանքը խուսափել էր ամուսնությունից: Երբ նա մահանում էր 90-ամյա տարիքում, նրան հարցրեցին.
-Դուք այդպես էլ չամուսնացաք, բայց երբեք չեք ասել, թե ինչու: Այժմ, երբ մահվան շեմին եք, բավարարեք, խնդրեմ, մեր հետաքրքրասիրությունը: Եթե կա ինչ-որ գաղտնիք, ապա գոնե հիմա բացահայտեք այն. չէ՞ որ մահանում եք, լքում այս կյանքը: Եթե անգամ ձեր գաղտնիքը իմանան, դա ձեզ որևէ վտանք չի սպառնա:
Ծերունին պատասխանեց.
-Այո, ես ունեմ մի գաղտնիք: Այնպես չէ, որ ես դեմ եմ եղել ամուսնությանը, սակայն ողջ կյանքում փնտրել եմ կատարյալ կին: Ես ամբողջ ժամանակն անցկացրել եմ անթերի գեղեցկուհու փնտրտուքների մեջ:
-Բայց միթե՞ միլիոնավոր մարդկանցով բնակեցված ողջ աշխարհում, որի կեսը կանայք են, դուք չկարողացաք գտնել գենե մեկ կատարյալ կին:
Մահացող ծերունու այտերով արցունքներ հոսեցին: Նա պատասխանեց.
-Ոչ, մեկին ես, այնուամենայնիվ, գտա:
Հարց տվողը լիովին տարակուսանքի մեջ ընկավ.
-Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ դուք չամուսնացաք:
Եվ ծերունին պատասխանեց.
-Այդ կինը կատարյալ տղամարդ էր փնտրում…
LADYNEWS.am Դիտվել է 17160 անգամ
Читать на русском
|