Եվ դրանք «շնորհակալությունը» և «խնդրեմը» չեն, ինչպես մեզ սովորեցրել են մանկության տարիներին: Այդ բառերն են «բավարար է» և «արժանի եմ»:
Եվ այսպես` սկսենք «բավարար է»-ից …Ինչո՞ւ ենք մենք տառապում կյանքում: Մեզ միշտ ինչ-որ բան չի հերիքում: Չի բավականացնում փողը, չի բավականացնում սերը, չի բավականացնում ուշադրությունը, չի բավականացնում ինքնավստահությունը և այլն: Իսկ ի՞նչ կլինի, եթե չբավականացնելու վրա սևեռվելու փոխարեն, սկսենք մտածել այն մասին, թե ինչ ունենք: Չէ՞ որ Աշխարհը, Աստվածը կամ Կյանքը` ինչպես Ձեզ դուր է գալիս, մեզ տալիս է այն, ինչի մասին մենք մտածում ենք օրվա ընթացքում:
Փորձեք ասել ինքներդ` Ձեզ. «Ես բավականաչափ սեր ունեմ»: Ի՞նչ եք զգում, երբ ասում եք այդ: Վստահ ենք` ուրախ տրամադրությունը սկսում է բարձրանալ և, ահա, նաև արձանագրում եք.
«Ես բավականին փող ունեմ: Ես բավականին առողջ եմ: Ես բավարար սեր ունեմ: Ես բավականին երջանիկ եմ՞,-կարող եք այս կերպ խաղալ ինչքան ցանկանում եք:- «Ճանապարհի վրա բավականին ազատ տեղ կա ինձ համար (եթե վարորդ եք): Ես բավականին գեղեցիկ եմ, որպեսզի ինքնավստահ զգամ: Ես բավականին ստեղծագործական էներգիա ունեմ: Ես բավականին բարձր ինքնատիրապետում ունեմ և վստահություն` իմ բացառիկության առումով»:
Խաղացեք այս բառերով որքան կցանկանաք: Ձեզ երիտասարդ զգացեք, և կպարզեք, որ իրականում շատ բան ձեզ մոտ ավելին է, քան անհրաժեշտ է: Հենց այս կամ այն թեմայով կսկսեք ողբը, ամնիջապես հիշեք վերոհիշյալ բառերը և օգտագործեք դրանք` ըստ իրավիճակի: Այդ թեման բնորոշող բառով մտածեք մի դրական ասույթ և այն հաճախ կրկնեք կամ գրեք թղթի վրա ու փակցրեք տեսանելի տեղում:
«Բավարար չէ»-ն ձեզ համար չէ: Դուք ամեն ինչ ունեք ավելի, քան բավարար չափով:
Եվ այսպես` վերցնենք երկրորդ բառը` «արժանի եմ»: Եթե մենք ինչ-որ բան չունեք, ուրեմն` կամ այն մեզ պետք չէ, կամ կարծում ենք, որ դրա համար դեռևս չենք հասունացել: Վերը նշված եղանակով կրկնեք ձեզ համար.
«Ես արժանի եմ սիրո: Ես արժանի եմ հարուստ լինելու: Ես արժանի եմ հաճույքի, քնքշքնքի ու գուրգուրանքի: Ես արժանի եմ մեքենա ունենալու: Ես արժանի եմ սիրելի ու սիրող ամուսնու: Ես արժանի եմ կյամքում լավագույնին»:
Կրկնեք այնքան, մինչև ինքներդ կհավատաք դրան, և այն ժամանակ կսկսվեն հրաշքները:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: