Թայբեյի բնակչուհի Կլեր Լինը, թունավոր նյութեր այրելով եւ ծխահարվելով, ինքնասպան է եղել մարտի 18-ին' իր 31-ամյա տարեդարձի օրը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, միայն այսօր' դեպքից տասն օր անց է պարզ դարձել' նա հաղորդագրություններ է թողել Facebook -ում կյանքի վերջին րոպեներին:
Ինչպես պարզ է դառնում նրա ֆեյսնուքյան գրառումներից, կինը որոշել է ինքնասպան լինել, որովհետեւ սիրելին չի եկել ծննդյան տարեդարձը շնորհավորելու:
Նա սկսել է իրար հետեւից ֆեյսբուքյան էջում տեղադրել լուսանկարներ, որոնցում ծխի մեջ հետզհետե կորչող սենյակն է: Կինը մանրամասն նկարագրում է անգամ, թե ինչպես է դժվարանում իր շնչառությունը:
«Ֆրենդներից» մի քանիսը մխիթարական գրառումներ են արել, խորհուրդ տվել բացել պատուհանը, բայց նրանցից ոչ մեկը ոստիկանություն կամ շտապ օգնություն չի զանգել:
«Շատ ուշ է: Իմ սենյակը լցված է ծխով: Անգամ մեռնելիս ես ուզում եմ լինել Facebook –ում: Հավանաբար թույն է Facebook -ը». Կլեր Լինի վերջին գրառումն է:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: