|
Ճշմարտությունը շրթներկի մասին
19.06.2014
Բրազիլացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն` պարզելու համար շուրջ 10 հայտնի ապրանքանիշների շրթներկերի բաղադրությունը: Պարզվել է, թե ինչպես է այս կոսմետիկ արտադրանքը ազդում կնոջ առողջության վրա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շրթներկերի մեծ մասի բաղադրության մեջ պարաֆին կա: Վերջինիս պարունակությունը քիչ է, սակայն շրթներկի պարբերաբար օգտագործումը կարող է կարիեսի առաջացման պատճառ դառնալ:
Քիմիական մասնիկները, որոնք շրթներկը պարունակում է, հայտնվում են ատամների էմալի վրա: Մի քանի շաբաթ պարբերաբար օգտագործելուց հետո, ատամների վրա հայտնվում են վնասակար մանրէներ, իսկ մի քանի ամիս անց` դա հանգեցնում է կարիեսի:
Ավելի վաղ արված հետազոտություններն էլ վկայում են, որ շրթներկը ունակ է վնաս հասցնել ոչ միայն բերանի խոռոչին, այլ նաև ներիքն օրգաններին: Պատճառն այն է, որ կանայք հաճախ են ուտում շուրթերի վրա եղած շրթներկը: Որպես հետևանք` այն կարող է հանգեցնել չարորակ ուռուցքների զարգացման:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16978 անգամ
Читать на русском
|