Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ձեր ամուսնանալու ժամանա՞կն է. 10 հայտանիշ

18.06.2014

«Ժամանակն է, որ ամուսնանաս», «Ե՞րբ եք, ի վերջո, ամուսնանալու». այս արտահայտությունները շրջապատողներից կարելի է լսել Ձեր հարաբերությունների ցանկացած փուլում` թե մեկամյա համատեղ կյանքից, թե երրորդ ժամադրությունից հետո: Իսկ միգուցե` իրո՞ք ժամանակն է:

Ներկայացնում ենք 10 հայտանիշ, որոնց առկայության դեպքում կարող եք լրջորեն մտածել ձեր հարաբերությունները պաշտոնապես գրանցելու մասին:

Մեծամասամբ ամուսնության մասին որոշումը զույգերը կայացնում են իրենց հարաբերությունների գագաթնակետին: Այդ մասին են վկայում բազմաթիվ հարցումների արդյունքները:

600x580

1. «Ես»-ի փոխարեն դուք ավելի հաճախ «Մենք » եք ասում

Դուք որսում եք Ձեզ այն մտքի վրա, որ Ձեր տղամարդու հետ ուզում եք անցկացնել ոչ թե մեկ ամիս, այլ տարի, ավելի շատ ժամանակ, ողջ կյանքը: Ի հավելումն դրա` լավատեսորեն եք նայում ապագային, կառուցում երկարաժամկետ ծրագրեր և վաղուց արդեն մտածում եք «Մենք»-ով: Մեկ էլ` ընկերուհիները Ձեզ համարում են անհետաքրքիր. արդեն ուրբաթ երեկոներին սիրելիի համար կարկնդակվեր եք թխում և ոչ թե պարում ու թռչկոտում ակումբներում` երկու բաժակ «մոխիտոյով» լիցքավորվելով: Հաստատ` ամուսնանալու ժամանակն է:.

2. Ձեր գրեթե բոլոր ընկերուհիներն ամուսնացել են կամ պատրաստվում են հարսանիքի

Արդեն անգիր գիտեք հասանիքի ողջ արարողակարգը, աչքաչափով կարողանում եք որոշել, թե որտեղ է ընկնելու հարսի նետած ծաղկեփունջը, իսկ եթե թամադան մոռանա խոսքերը` կարող եք հուշել նրան: Դե իհարկե` այլ կերպ լինել չեր կարող: Ձեր ընկերուհիների մեծ մասն արդեն ամուսնացել է, և արդեն անգիր գիտեք, թե հարսանիքը նկարող օպերատորին ինչքա՞ն պետք է վճարել, կամ որ հյուրանոցն է նորապսակներին ամենամեծ զեղջեր տրամադրում: Կարծում եք այս ողջ տեղեկությունները Ձեր մոտ կուտակվել են հենց այնպե՞ս: Ոչ: Հնարավոր է` Դուք բացեիբաց չեք խոստովանում, որ «Ուզում եմ ամուսնանալ», սակայն ենթագիտակցորեն Ձեզ վաղուց տեսել եք հարսնացուի դերում:

600x580

3. Նա Ձեր մասին գիտե ամեն ինչ: Կամ` գրեթե ամեն ինչ

Դուք կիսվում եք նրա հետ Ձեր բոլոր զգացմունքներով ու անհանգստություններով, իսկ նա իր հերթին ուշադիր լսում է: Նա գիտե, որ ընկույզը Ձեր մոտ ալերգիա է առաջացնում, Շառլ Ազնավուրը` հոգու թրթիռ, իսկ հեռախոսի «վերկաց» զանգը ոչ թե Ձեր, այլ Ձեր եղբոր համար է նախատեսված:

4. Դուք մշտապես կապի մեջ եք

Հաղորդագրություններ սոցցանցերում, SMS-ներ և անվերջանալի հեռախոսային խոսակցություններ. Դուք խորհրդակցում եք Ձեր տղամարդու հետ բոլոր առիթներով` սկսած գլոբալ խնդիրնեից` մինչև լվացքի փոշին: Ինքն ըստ ինքյան այդ հայտանիշը դեռևս չի խոսում նրա մասին, որ Դուք միանշանակ պատրաստ եք ամուսնանալ հենց այդ տղամարդու հետ, սակայն մյուս հայտանիշների համադրությունը կվկայի, որ դուք անվերապահորեն հաշվի եք նստում նրա կարծիքի հետ:

600x580

5. Դուք հաճախ ե ք շփվում նրա ծնողների հետ

Հանգստյան օրերը Ձեր սիրելիի ծնողներին օգնելու վրա ծախսել կամ նրա մոր հետ ճաշի համեղ բաղադրատոմսի քննարկելը Ձեզ համար արդեն դարձել է սովորական երևույթ: Հնարավոր է` ելնելով նրանից, որ Դուք արդեն գիտակցել եք`  զուգընկերոջ ծնողների հետ սերտ հարաբերությունները ոչ միայն նպաստում են Ձեր կապի ամրացմանը, այլև թույլ են տալիս ավելի լավ հասկանալ Ձեր տղամարդու հոգեբանությունը:

6. Ձեր ինտիմ հարաբերությունները դարձել են կանոնավոր

Անկողնում Ձեր տղամարդու հետ փորձել եք շատ բան և արդեն հասցրել եք ծանոթանալ իրար սովորություններին: Նա գիտի, որ մոր հետ վիճաբանությունից հետո դուք որդեգրում եք «ինտիմ չառաջարկել» կեցվածքը, իսկ Ձեզ հայտնի են ոչ միայն նրա էրոգեն գոտիները, այլև թույլ տեղերը: Հոգեբանների կարծիքով` կանոնավոր սեքսը համատեղելիության շատ կարևոր ցուցանիշ է: Ինտիմ շփումներում անհարմարությունը, ամաչկոտությունը և լարվածությունը կարող են ավերել ցանկացած հարաբերություն:

600x580

7. Դուք վստահում եք նրան

Երեկոյան ուշանո՞ւմ է: Աշխատավայրում ցայտնոտ է: Կանացի ձայնը խնդրում է նրա՞ն փոխանցել լսափողը: Նշանակում է` դասընկերուհին է: Այս և նմանատիպ այլ բացատրությունները Ձեզ մոտ կասկածներ չեն առաջացնում և խանդի ծիլեր անգամ չեն ծնում: Ինչո՞ւ: Որովհետև Ձեր զոըհընկերոջը վստահում եք 100%-ով: Իսկ դա, ինչպես գտնում են հոգեբանները, երջանիկ ընտանեկան կյանքի հիմքն է:

8. Դուք ունեք համատեղ հանգստի փորձ

Արդեն մի քանի անգամ միասին հանգստացել եք քաղաքից դուրս, հանգստյան տանը կամ էլ` ամառանոցում: Եվ այդ ուղևորություններից ոչ մեկը չի խանգարվել վիճաբանություններով կամ բախումներով` Դուք լավ հասկանում եք մեկմեկու, կարողանում եք ճիշտ գնահատել դիմացինի անձնական տարածությունն ու ցանկությունները: Առանց այդ հանգամանքների երջանիկ ընտանեկան կյանք չի ստացվի: Իսկ եթե այդ ամենը Դուք արդեն ունեք, գուցե ժամանա՞կն է, որ ամուսնանաք:

9. Դուք ամենայն լրջությամբ եք կատարում իրար տրված հանձնարարությունները

Այցելել տատիկներին, գնալ նրա ամառանոցի ծաղիկները ջրելու, հետևել բնակարանի մաքրությանը, հայրիկի համար գնել վերնաշապիկ, ձևակերպել արտասահմանյան վիզայի համար փաստաթղթերը` այս ամենը միասին կարողանում եք անել հեշտությամբ և առանց լարվածության:

10. Դուք միասին եք ապրում

Էական չէ, թե որքան երկար ժմանակ` նրա ծնողների մեկշաբաթյա արձակուրդի ընթացքում, թե մեկ տարուց ավելի` վարձված բնակարանում: Կարևորն այն է, որ Դուք միասին կարողանում եք լուծել կենցաղային հարցերը: Իսկ շրջապատը Ձեզ ընկալում է որպես զույգի` երկու մարդու, որոնք հավասարապես սիրում են իրար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 16323 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 544 անգամ
15.05.2024
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster