|
Երգչուհի Գլյուկոզան սեր է խոստովանել
16.06.2014
Երգչուհի Գլյուկոզան ամուսնուն` Ալեքսանդր Չիստյակովին Հայրերի օրվա առթիվ սեր է խոստովանել: Հունիսի 15-ը Հայերի օրն էր, ու բոլորը շտապում էին շնորհավորել իրենց հայրերին:
Գլյուկոզան հուզիչ շնորհավորանք է գրել հատուկ ամուսնու համար, ում հետ մեծացնում են իրենց երեք երեխաներին: Ունեն երկու աղջիկ` Վերան և Լիդյան, մյուսն էլ տղա է` Սաշան, որը Ալեքսանդրի առաջին ամուսնությունից է ծնվել:
«Այսօր շատ կարևոր օր է, Հայրերի օրը: Շնորհակալ եմ, սիրելիս, մեր հրաշալի երեխաների, մեր ընտանիքի համար, չգիտեմ քեզանից բացի ով կարող էր մեր երեխաներին լավ օրինակ լինել, դաստիարակել այնպես, ինչպես դու: Նույնիսկ ես գիտեմ, որ մեզ հետ երբեմն այնքան էլ հեշտ չէ. ինչու մեզ, որովհետև ես էլ երբեմն դառնում եմ կամակոր երեխա: Պաշտում եմ քեզ, սիրելիս»,- գրում է երգչուհին:
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 9219 անգամ
Читать на русском
|