|
Ջենիֆեր Լոպեսի անակնկալ որոշումը (տեսանյութ)
11.06.2014
«Ցավոք Ջենիֆեր Լոպեսը չի մասնակցի այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը»,- հայտարարել է Ջենիֆեր Լոպեսի ներկայացուցիչը:
Թե ինչ պատճառով երգչուհին չի կարող ներկա գտնվել, չեն հայտնում: Հայտնի չէ նաև` կփոխարինի՞ նրան ինչ-որ մեկը, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը Պիտբուլի և բրազիլացի աստղ Կլաուդիե Լիտեի հետ երգ է գրել ֆուտբոլի աշխարհի առաջնության համար: «We Are One» («Մենք միասնական ենք») տրիոն պետք է կարտարվեր առաջնության բացմանն ընդառաջ:
Երգի տեսահոլովակը`LADYNEWS TV-ում:

Ասում են` երգն այդքան էլ դուր չի եկել բրազիլացի հանրությանը: Լոպեսն ու Պիտբուլը երգում են անգլերեն և իսպաներեն լեզուներով, միայն Լիտեն է մի քանի բառ երգում հարազատ պորտուգալերենով: Տեղացիներին դա այնքան էլ դուր չի եկել: Գուցե դա՞ է պատճառը, որ Լոպեսը հրաժարվել է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 11417 անգամ
Читать на русском
|