«Նրբագեղությունը կնոջ խելքն է». Ջորջիո Արամանի: Իրոք, նրբագեղությունն այն է, երբ ոչինչ ավելորդ չէ և ոչ մի բան պակաս չէ:
Դեռևս հին փիլիսոփաները սովորեցնում էին, որ երե չափն անցնեք, ապա ամենահաճելին կարող է վերածվել տհաճ դրսևորման: Չափից աչքի զարնող հանդերձանքը, խիստ վառ դիմահարդարումը, խայտաբղետությունը, ճչացող զարդեղենը` նրբագեղության թշնամին են: Չափի զգացողությունը անհամատեղելի է «չափից ավելի» հասկացության հետ:
1. Ամենակարևորը` նրբագեղ կինը պետք է լինի խնամված և ներկայանալի. փող ներդրեք Ձեր վրա` դա լավ նկատվում է կողքից և բարձրացնում է ինքնագնահատականը:
2. Հետևեք Ձեր կեցվախքին, մի կքվեք, մեջքը միշտ պետք է ուղիղ լինի:
3. Ձեր քայլվածքը` Ձեր այցեքարտն է: Ճիշտ քայլվածքի դեպքում շարժվում են միայն ոտքերը և ոչ թե գլուխը, կոնքերը, ձեռքերը:
4. Շարժուձևը. շարժումները շետք է լինեն զուսպ, առանց թափթփվածության: Եթե համաձայնություն եք հայտնում, ապա բավական է շարժեք գլուխը: Նույնը վերաբերում է ձեռքերին. ողջունելի են դաստակների թեթև շարժումները և ոչ թե ամբողջ ձեռքի:
5. Դինահարդարումը պետք է լինի չեզոք, զերծ գռեհիկությունից, չլինի ճչան: Նրբագեղ կինը չպետք է գրավի շրջապատի ուշադրությունը իր չափից դուրս վառ դիմահարդարմամբ:
6. Նրբագեղ կնոջ արտաքին տեսքը պետք է համապատասխանի նրա տարիքի, կատարվող իրադարձության, միջոցառման հետ:
7. Խոևհուրդ չի տրվում մեկ կերպարի մեջ համադրել երեքից ավելի գույն: Թվում է, թե սա դասական կանոն է, սակայն այնքան արդիական է այսօր, երբ փորձում են համատեղել անհամատեղելին…
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: