|
Թրթնջուկի օգտակար հատկությունները
20.05.2014
Բժիշկները պնդում են` կանաչի պետք է հնարավորինս շատ օգտագործել, հատկապես հիմա, երբ դրա սեզոնն է:
Պետք է ուշադրություն դարձնել հատկապես թրթնջուկին: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ թրթնջուկի մեջ առկա նյութերը բարենպաստ ազդեցություն են ունենում սրտանոթային համակարգի աշխատանիք վրա և նվազեցնում վատ խոլեստերինի քանակը արյան մեջ:
Այս ազդեցությունը կատարվում է շնորհիվ թրթնջուկի մեջ առկա մեծ քանակությամբ կալցիումի և վիտամին С-ի: Բացի այդ, կալցիումը օգնում է իջեցնել ճնշումը:
Թրթնջուկը կանխում է նաև անեմիայի զարգացումը, կարգավորում նյարդային համակարգի խնդիրները, բարձրացնում մկանների աշխատունակությունը, բարելավում նյութափոխանակությունը:
Թրթնջուկը օգտակար է նաև առողջ ատամներ ունենալու, ինչպես նաև մարսողության համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 20610 անգամ
Читать на русском
|