|
Կաթի նոր անսովոր հատկությունը
12.05.2014
Կաթը օգտակար է, դա բոլորին է հայտնի: Այն օգնում է հիպերտոնիկ հիվանդության դեպքում, ինչպես նաև ավելացնում կալցիումի պակասն օրգանիզմում:
Պարզվում է, որ այն ևս մեկ օգտակար հատկություն ունի, որի մասին տեղյակ չենք: Գիտնականները պարզել են, որ կաթը օգնում է վերականգնել ուժերը, աշխատունակությունը: Դրանում էական է ամինաթթուների դերը, որն առկա է կաթի բաղադրության մեջ: Այն խթանում է ուղեղի աշխատանքն ու պահպանում օրգանիզմի կենսունակությունը:
Հետազոտությունները ցույց են տվել , որ կաթի օգտագործումից հետո ուժեղանում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ուշադրությունն ու հավաքավածությունը: Ի դեպ, այս հատկանիշներն ուժեղանում են ոչ միայն օրեքսին հորմոնի աշխտանքի շնորհիվ, այլ նաև ամինաթթուների վրա շաքարի ազդեցության արգելափակմամբ:
Երևի շատերը նկատած կլինեն, որ աղանդերներով հագեցած ճաշելուց հետո մարդկանց քունը տանում է` պատճառը հենց շաքարն է: Այժմ արդեն գիտեք, թե ինչպես պայքարել այդ երևույթի դեմ` խմեք կաթ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11513 անգամ
Читать на русском
|