Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Չի եղել մի դեպք, որ ես հավանեմ իմ նվագածը. Սոնա Արզումանյան

09.05.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է ջութակահարուհի Սոնա Արզումանյանը:

Վերջերս Գյումրիում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային վեցերորդ փառատոնը: Մրցույթին մասնակցեցն ավելի քան 2000 կատարողներ՝ տարբեր երկրներից: Օրերս էլ Գյումրիի երաժշտական ակադեմիայում ամփոփվեցին մրցույթի արդյունքները, կայացավ մրցանակաբաշխությունը: Միչև 18 տարեկան 11 մասնակիցներից հաղթող ճանաչվեց ջութակահարուհի Սոնա Արզումանյանը:

Ladynews.am-ը զրուցեց Սոնա Արզումանյանի հետ` ընտրած մասնագիտության, մինչ օրս ունեցած հաջողությունների և այլ հարցերի մասին: Իսկ Տոմազո Վիտալիի Chaconne-ն Սոնայի կատարմամբ`LADYNEWS TV-ում: 

-Սոնա՛, նախ ուզում եմ մի փոքր պատմես քո մասին, նաև այն մասին, թե ինչպես ընտրեցիր ջութակահարուհու մասնագիտությունը:

-Ծնվել եմ Երևանում` երաժիշտների ընտանիքում: Մայրս ջութակահարուհի է, աշխատում է Հայաստանի պետական կամերային նվագախմբում, հայրս` աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես դիրիժոր: Ջութակով հետաքրքրված եմ եղել դեռ մանկուց, անգամ ատամհատիկիս ջութակ եմ վերցրել: Շատ հետաքրքրասեր եմ եղել. դեռ փոքր հասակից խնդրում էի մայրիկիս` բացատրեր ինձ նոտաները: Հինգ տարեկանում արդեն կարողանում էի ջութակը բռնել, և ծնողներս որոշում են ինձ տանել Սայաթ-Նովայի դպրոց, որտեղ էլ արդեն սովորեցի ջութակ նվագել: Այժմ սովորում եմ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում` Ստելլա Կարապետյանի դասարանում, որին շատ բանով եմ պարտական:

600x580

-Իսկ կասե՞ս` որն է եղել քո առաջին հիշարժան հաղթանակը` որպես ջութակահարուհի:

-Չորրորդ դասարանում ես հնարավորություն եմ ստացել մասնակցելու Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների ու թավջութակահարների հանրապետական մրցույթնին: Վերջինս երկու փուլից էր բաղկացած, իսկ ես մասնակիցներից ամենափոքրն էի, որը կարողացավ անցնել երկրորդ փուլ: Դա մանկությանս տարիների ամենահիշարժան ու վառ պահն է եղել:

-Իսկ հետագայում ի՞նչ մրցույթների ես մասնակցել ու ի՞նչ արդյունքների հասել:

-Նշված մրցույթից անմիջապես հետո մասնակցեցի Ա. Սպենդարյանի անվան հանրապետական մրցույթին, որտեղ երեք մրցանակ էր նախատեսված: Ես արժանացա երկրորդ մրցանակին` դիպլոմին, որը ևս ինձ համար շատ կարևոր էր: Այդ ամենից հետո շատ համերգներ եմ ունեցել, ամեն ինչ անում էի, որպեսզի հաջողությունների հասնեմ, և վերջապես անցած տարի` ամռանը, հնարավորություն ստացա պետական կամերային նվագախմբի հետ «Նոր անուններ» փառատոնի շրջանակում հանդես գալ որպես մենակատար` նվագելով Վիտալիի «Չակոնան»: Վերջերս էլ Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային վեցերորդ փառատոնը, որի ընթացքում մինչև 18 տարեկան 11 մասնակիցներից ես հաղթող ճանաչվեցի, ինչպես նաև ստացա ժյուրիի նախագահ Ա. Բոգդանյանի անվան հատուկ մրցանակը:

600x580

-Սոնա՛, իսկ արտերկրում համերգներ ունեցե՞լ ես, կուզեի՞ր ապրել ու ստեղծագործել այլ երկրում:

-Շրջագայությունների եղել եմ Գերմանիայում, Դանիայում և Շվեցարիայում: Իհարկե, շատ հավանեցի այդ երկրները, ունենցա լավ ընդունելություն, բայց երբ վերադարձա Հայաստան, հասկացա, որ այստեղի ամեն ինչը կարոտել էի: Այդքան էլ չեմ պատկերացնում իմ ապագան այլ երկրում:

-Մեծացել ես երաժիշտների ընտանիքում, ինչքանո՞վ է այդ հանգամանքն ազդել մասնագիտական ընտրությանդ վրա:

-Անկեղծ ասած, ես իմ գենետիկայով շատ եմ հպարտանում: Մեծացել եմ դասական երաժշտության ներքո, շատ եմ սիրում երաժշտություն ու ոչ միայն` դասական:

-Իսկ ի՞նչ ես սիրում լսել առօրյայում:

-Իմ ամենասիրելի երգիչը Սթինգն է, իսկ երգեր ընտրում եմ ու լսում բոլոր ոճերից` ռոք, ռեփ, փոփ, իսկ դասական երաժշտությունն ուղղակի Իմն է:

600x580

-Հայաստանյան շոու բիզնեսից կա՞ն երգիչ-երգչուհիներ, որոնց լսում ես:

-Ո՛չ:

-Իսկ երաժիշտ ծնողներ ունենալու հանգամանքը քեզ ավելի շատ օգնո՞ւմ է, թե խանգարում:

-Մի կողմից շատ է օգնում, որովհետևես կարողանում եմ խորանալ երաժշտության մեջ. կան նրբություններ, որ ինքնուրույն դժվար է հասկանալ և ցանկալի է՝ քեզ կողքից լսեն ու ուղղորդեն: Մյուս կողմից էլ` մեկ-մեկ նեղվում եմ, որ ծնողներս ցանկանում են ինձ հետ աշխատել. մտածում եմ` գուցե ես կկարողանա՞մ առանց նրանց օգնության:

-Իսկ քննադատություններ հաճա՞խ ես լսում ծնողներիցդ, ո՞ւմ կարծիքն ես ավելի կարևորում:

-Կարևորում եմ երկուսի կարծիքն էլ, բայց ես ինքս ինձ երբեմն ավելի խիստ եմ քննադատում, քան ծնողներս: Ելույթներիս ձայնագրությունները լսելիս գտնում եմ այնպիսի թերություններ, որոնք անգամ ծնողներս չեն գտնում: Չի եղել մի դեպք, որ ես հավանեմ իմ նվագածը:

600x580

-Իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունես:

-Հիմա տարվել եմ ընթերցանությամբ և անպայման ժամանակ եմ հատկացնում գիրք կարդալուն: Սիրում եմ Դոստաևսկու, Տուրգենևի, Չարենցի գործերը:

-Մասնագիտական ի՞նչ երազանքներ ունես:

-Կան երաժիշտներ, որոնց հետ ուղղակի երազում եմ ծանոթանալ, օրինակ` Մաքսիմ Վենգերովը: Նպատակներիցս է վարպետության դասեր առնել հայտնի ջութակահարներից մեկի մոտ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9481 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-03-2026 10:57
Ռաիսա Բելինին, որը նախկինում շքեղ սուպերզբոսանավերի ուղեկցորդուհի էր աշխատում, իսկ այժմ մոդել է, բացահայտ խոսել է զբոսանավերի կուլիսներում կյանքի մասին։ «Ծովում որոշ տղամարդիկ կարծում են, որ կանոնները իրենց վրա չեն տարածվում», - խոստովանել է նա Jam Press-ին տված հարցազրույցում։ «Կարծես թե նրանք թողնում են իրենց իրական կյանքը։ Հանկարծ ամուսնական մատանին դառնում է պարզապես զարդ»։
12-03-2026 10:53
Հարիսոն Ֆորդը անսպասելիորեն անկեղծացել է ուշ գիշերային շոուի ժամանակ և խոստովանություն արել, որը անմիջապես վիրուսային է դարձել։ «Jimmy Kimmel Live!» հաղորդման մի դրվագում հաղորդավարը 83-ամյա աստղին հարցրել է, թե արդյոք ճիշտ է, որ նա երբեմն սեքսի ժամանակ լսում է իր ֆիլմերի սաունդթրեքները։ «Իհարկե, եղել է նման բան», - ժպիտով պատասխանել է Ֆորդը՝ առանց մանրամասնելու, թե որ ֆիլմերից է երաժշտությունը։
11-03-2026 11:39
Մաշկաբաններն առասպել են անվանել այն ենթադրությունը, որ ֆիլլերները և լազերային մազահեռացումը կարող են քաղցկեղ առաջացնել։ Բոտուլինային տոքսինը, հիալուրոնաթթուն և բիոռևիտալիզացիայի միջոցները մուտագեն ազդեցություն չունեն։ Դրանք չեն թափանցում բջջի միջուկի մեջ կամ չեն փոխազդում գենետիկական նյութի հետ, այլ գործում են միջբջջային տարածությունում կամ բջջային թաղանթի վրա։ Անհիմն է նաև այն մտավախությունը, որ ֆիլլերները «կնքում են» քաղցկեղի բջիջը ներսում։ Առողջ մարդու մոտ լազերային մեկ սեանսի ընթացքում քաղցկեղի առաջացման ռիսկը գրեթե զրոյական է։
11-03-2026 11:17
Լեգենդար երգչուհի 79-ամյա Շերը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ և ոչ միայն ընտանեկան տոնակատարության պատճառով։ Որդու՝ Չազ Բոնոյի հարսանիքին, արտիստը մատնեմատին կրում էր հսկայական ադամանդե մատանի, ինչը անմիջապես լուրեր է առաջացրել ընկերոջ՝ Ալեքսանդր «AE» Էդվարդսի հետ հնարավոր գաղտնի ամուսնության մասին։
11-03-2026 10:54
Երգչուհի Ռիհաննան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Լոս Անջելեսի իր տանը տեղի ունեցած կրակոցներից հետո, հաղորդում է People-ը: Աստղին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ռիհաննան չի հասկանում, թե ինչու է իր ընտանիքը դարձել թիրախ: Ներքին աղբյուրը հավելել է, որ երգչուհին «սարստիկ զայրացած է», որ քիչ էր մնում վնասվեր անծանոթ կնոջ՝ Իվաննա Օրտիսի, կողմից բացած կրակից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.03.2026
Դիտվել է 1396 անգամ
06.03.2026
Դիտվել է 307 անգամ
08.03.2026
Դիտվել է 250 անգամ
10.03.2026
Դիտվել է 190 անգամ
11.03.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster