Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը ներկայացրել է ավտովազքի իր սեփական թիմը: Այս տարի «Downforce1 by Pamela Anderson» թիմը կներկայանա GT մակարդակում: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Պամելա Անդերսոնը նշել է, որ ինքն ավտոսպորտային մրցույթների սիրահար է, հատկապես՝ NASCAR-ի և «Ֆորմուլա-1»-ի, այդ պատճառով էլ որոշել է ունենալ իր խումբը:
«Ես շատ եմ հպարտանում Downforce1 թիմով,-հայտարարել է Անդերսոնը,- այս ջենթլմեններն արեցին անհնարինը՝ ստեղծելով թիմ ընդամենը 4 ամսում: Ես չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու իմ մեքենաները մրցուղում: Ես մինչև հիմա չեմ հավատում, որ մենք արել ենք դա: Կհավատամ միայն այն ժամանակ, երբ մրցուղում տեսնեմ մեքենաներն իմ աչքերով: Դուք նույնպես հեշտությամբ կտարբերեք նրանց: Նրանք ներկված են սպիտակ և երկնագույն. իմ սիրելի գույները»:
Մրցավազքում թիմը հանդես կգա բրիտանական Aston Martin Vantage V8 GT2 մեքենայով:
24-05-2026 11:02 33-ամյա Մայլի Սայրուսը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում: Դերասանուհուն և երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա գործընկերուհի և ընկերուհի Անյա Թեյլոր-Ջոյը, Դոնատելլա Վերսաչեն, նրա 27-ամյա փեսացուն Մաքս Մորանդոն, մայրը՝ Թիշ Սայրուսը, և քույրը՝ Բրենդին։ Հաննա Մոնտանայի աստղը մրցանակաբաշխությանը մասնակցել է Versace-ի 2015 թվականի արխիվային «մերկ» զգեստով և արձակած մազերով։
24-05-2026 11:00 Կաննի 79-րդ կինոփառատոնի նախավերջին օրը տեղի ունեցավ ֆրանսիական «Գիշերային պատմություններ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը՝ դերասանական կազմի հետ միասին ներկայացրեց Մոնիկա Բելուչին, իսկ կարմիր գորգի վրա կեցվածք ընդունեցին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Քսենիա Սոբչակը, Սնեժանա Օնոպկոն, Այշվարիա Ռայը, Տարա Ռեյդը, Ալլա Բրուլետովան և Էդ Վեստվիքի կինը՝ Էմի Ջեքսոնը։
24-05-2026 10:07 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի՝ 39-ամյա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Զույգը որոշել է չսպասել Բահամյան կղզիներում նախատեսված հարսանիքին, որը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին, և օրերս գրանցել է իրենց ամուսնությունը, հաղորդում է TMZ-ը։ Նախագահի որդին նախկինում հնգամյա սիրավեպ է ունեցել Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ինչպես նաև ամուսնացած է եղել Վանեսա Հեյդենի հետ (նրանք ունեցել են հինգ երեխա)։
24-05-2026 09:17 Կաննի 79-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Lights on Women's Worth» մրցանակաբաշխությունը, որը L'Oréal Paris-ի կողմից ավանդաբար շնորհվում է երիտասարդ կին ռեժիսորներին: Միջոցառմանը ներկա էին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Այշվարիա Ռայը, Էդ Վեստվիկը և նրա կինը՝ Էմի Ջեքսոնը, և Սոֆիա Քարսոնը:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում: