Կանանց միամսյակին նվիրված Միսս LADYNEWS 2014 մրցույթի արդյունքներով առավելագույն ձայն հավաքած և հաղթող ճանաչվածԱնուշիկ Կարապետյանն այցելեց «Աերոֆլեքս»ֆիզիկական կատարելության կենտրոն, որտեղ հիմնադիր տնօրեն Արմինե Գրիգորյանը ծանոթացրեց իրենց գործունեության հիմնական ուղղություններին, ապա Անուշիկին հնարավորություն տրվեց անվճար օգտվել կենտրոնի ծառայություններից:
2-րդ և 3-րդ տեղերը գրաված Անյա Գրիգորյանը և Զվարթ Խաչատրյանը, ըստ մրցույթի պայմանների, եղան Mans Mark Design&Photographyստուդիայում, ուր մասնակցեցին ֆոտոսեսիայի` արհեստավարժ լուսանկարչի կատարմամբ:
Անյա Գրիգորյանը 21 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում: Սովորում է «Գլաձոր» համալսարանի լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Իր իսկ խոսքերով` տրամադրության մարդ է… Սիրում է գրել, երաժշտություն լսել ու երգել: Շատ է սիրում ընտրած մասնագիտությունը և իրեն միայն այդ բնագավառում է պատկերացնում աշխատելիս: Սիրում է կյանքը և փորձում առավել հետաքրքիր անցկացնել յուրաքանչյուր վայրկյանը:
Զվարթ Խաչատրյանը ծնվել է 1989թ-ի մարտի 16-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում: Սովորում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Սիրում է ֆիլմեր դիտել, լինել բնության գրկում, նաև` պատրաստել տարբեր ուտեստներ:
02-11-2026 09:33 Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52 Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01 Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03 Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13 Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։