|
Սեքսով զբաղվելը բարձրացնում է ինտելեկտուալ մակարդակը
27.02.2014
Պարզվում է, սեռական մերձեցումն օգնում է ոչ միայն սթրեսի դեմ պայքարում, այլ նաեւ բարձացնում է ինտելկտուալ մակարդակը:
Ըստ news.am-ի` ամերիկացի հոգեբանները պնդում են, որ սիրով զբաղվելը կարող է բարձրացնել ինտելկտուալ մակարդակը:
Մկների վրա կատարված վերջին փորձերը ցույց են տվել, որ ավելանում է ուղեղի՝ երկարատեւ հիշողության համար պատասխանատու հատվածի նեյրոնների քանակը: Ընդ որում դադարի դեպքում մկների մոտ նեյրոնների քանակը նվազում էր:
Սեռական ակտիվությունը ուղեղի հատվածները հարստացնում է թթվածնով: Նեյրոնները բջիջների հատուկ տեսակներ են, որոնք ընկած են նյարդային համակարգի հիմքում:
Նմանատիպ եզրակացության են հանգել նաեւ Հարավային Կորեայի Կոնկուկի համալսարանի հետազոտողները:
Սեռական ակտիվությամբ տարեց զույգերն ավելի հազվադեպ են տառապում ծերունական սակավամտությոնից, որը կապված է հենց հիպոկամպի հետ:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 10546 անգամ
Читать на русском
|