|
Քեյթ Միդլթոնը՝ կնքամայր
19.02.2014
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը մասնակցել են մկրտության, ուր դքսուհին ստանձնել է կնքամոր պատվավոր դերը:
Թագավորական զույգի հետ տաճարում է եղել նաև նրանց որդին: Քեյթի նոր կարգավիճակի մասին հայտնի է դարձել տեղական քահանայից, որն էլ կատարել է արարողությունը:
«Նա այստեղ էր ոչ թե որպես արքայադուստր, այլ որպես կնքամայր: Նա արել է այն ամենն, ինչ ես ասել եմ, ինչպես բոլորը, ովքեր կնքամայր են եղել»,-ասել է քահանան: Նա նաև նշել է, որ երեխաներն իրենց շատ խելոք են պահել, չնայած, սկզբում վախեցել են տեսնելով մեծ թվով հասակակիցների:
Հայտնի է նաև, որ Միդլթոնի սանիկի հայրը թագավորական զույգի համալսարանական ընկերն է:
Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8050 անգամ
Читать на русском
|