Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Լիարժեք քնի հիմնական կանոնները

12.05.2021

Ձեր ինքնազգացողությունը ողջ օրվա ընթացքում մեծապես կախված է նրանից, թե ինչպես եք քնել գիշերը: Եթե օրվա ընթացքում անդադար հորանջում եք, դանդաղ մտածում, ապա արժի ուշադրություն դարձնել՝ արդյոք հետևո՞ւմ եք առողջ քնի բոլոր կանոններին:

Ի՞նչ է առողջ քունը: Դա այն քունն է, որի ընթացքում օրգանիզմը հասցնում է վերականգնվել և հանգստանալ: Դրա համար Ձեր գիշերային հանգիստը պետք է մի քանի պահանջների համապատասխանի. նախ պետք է քնել բաց պատուհանափեղկով կամ լավ օդափոխված սենյակում (անհրաժեշտ է բավականաչափ թթվածին), քնել ուտելուց երկու ժամ հետո (լիքը ստամոքսը խանգարում է սրտի աշխատանքին), ապահովել բացարձակ մթության մեջ, պառկել ճիշտ դիրքով:

Օդ

Մինչև քնելը օդափոխեք սենյակը: Թթվածնի պակասը իջեցնում է քնի որակը՝ դարձնելով այն ընդհատվող և ոչ խորը: Դուք չեք հասցնի վերականգնվել և առավոտյան կարթնանաք «կոտրված»:

Սնունդ

Հագեցած ընթրիքը չի թողնի ձեզ քնել, կբերի նյութափոխանակության խանգարման և անգամ սրտի աշխատանքի խախտման: Քնի ժամանակ նյութափոխանակության աշխատանքը բավականին դանդաղ է: Սակայն կան մթերքներ, որոնք օգնում են շուտ քնել: Ամուր քունը ապահովում է մելոտոնին հորմոնը: Նրա արտադրությանը կօգնեն ամինաթթուներով հարուստ ուտելիքները, օրինակ՝ բալի հյութ, բանան:

Լույս

Մթության մեջ քնելն ավելի հեշտ է: Եթե սենյակում կա լույսի աղբյուր, մելոտոնին «քնի հորմոն» չի արտադրվում: Ահա թե ինչու ննջասենյակից պետք է հանել հեռուստացույցը, լույս արձակող ժամացույցը...

Դիրքը

600x400

Եթե մարդը քնել է նստած, նրա գլուխը կամ առաջ է ընկնում կամ հետ: Այդ դիրքով խանգարվում է շնչառությունը, ճնշվում են ողնաշարի արյունատար անոթները, որոնք սնում են գլխուղեղը: Ուղեղին չի հերիքում թթվածինը: Նրանք, ովքեր ստիպված են քնել նստած դիրքով (ինքնաթիռում, գնացքում կամ ավտոբուսում), պարտադիր պետք է օգտագործեն վզի դիրքը հարմարեցնելու համար նախատեսված բարձիկ:

Վտանգավոր է քնել նաև փորի վրա: Այդ ժամանակ գլուխը թեքված է հետ: Նույն բանն է տեղի ունենում, ինչ նստած դիրքով քնելիս: Փորի վրա պառկած մարդը, չի կարող լիաթոք շնչել: Ի՞նչ անել:

Սովորեցրեք ինքներդ Ձեզ քնել կողքի թեքված: Մեջքի վրա քնելն էլ բերում է ապնոեի՝ շնչադադարի քնի ժամանակ: Ավելի լավ է սովորեք քնել կողքի թեքված: Դրա համար կա էֆեկտիվ միջոց. թենիսի գնդակը կարեք գիշերանոցի մեջքի հատվածում, և այն թույլ չի տա Ձեզ շրջվել:

Պետք է կարգավորել նաև բարձի բարձրությունը: Առաջին հերթին այն պետք է վզի համար հենարան լինի: Օգտակար է նաև ոտքերի արանքում բարձ դնել, որը կհեշտացնի ողնաշարի աշխատանքը:

 600x400

Քնի հետ կապված շատ խնդիրներ կանհետանան, եթե ընտրեք ճիշտ ներքնակ: Այն չպետք է շատ կոշտ լինի, որպեսզի դուք Ձեզ հարմարավետ զգաք, ոչ էլ շատ փափուկ. այդ դեպքում չեք խուսափի  մեջքի կորություն ձեռք  բերելուց:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7389 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 կազդուրիչ ըմպելիք, որոնք կարող են փոխարինել սուրճին

24.03.2023
Բազմազանություն ավելացնելու և նախաճաշն ավելի առողջ դարձնելու համար առաջարկում ենք առավոտյան սուրճի 5 այլընտրանք։

Քնի խնդիրները մեկընդմիշտ լուծելու գիտական ուղիներ

02.03.2023
Փաստն այն է, որ ամեն օր հայտնվում են ինքներդ ձեզ անուղղակիորեն վնասելու նոր եղանակներ: Հեռախոսներ, ինտերնետ, աշխատանք, ալկոհոլ՝ ահա բաների այն ոչ ամբողջական ցանկը, որոնք խանգարում են ձեզ վերջապես բավականաչափ քնել:

Աղի սենյակների բուժիչ հատկությունները

07.02.2023
Մարդու օրգանիզմի համար աղի օգտակարության մասին մարդիկ սկսել են կռահել շատ վաղուց, երբ հայտնաբերվեցին տարօրինակ քարանձավներ, որոնց պատերը ծածկված էին աղից և որոշ նստվածքներից (սիլվինիտից) կազմված սպիտակ հաստ շերտով։

Սեքսը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

25.01.2023
Դեռ հայտնի չէ' առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ:

4 պատճառ, թե ինչու են ատամները ձմռանը փչանում 

19.01.2023
Ձմռանն ատամները հատուկ խնամքի կարիք ունեն՝ ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք կարող են ավելի զգայուն դառնալ։

Հորդոր ծնողներին․ փոքրիկների առողջ ժպիտը վստահեք մասնագետին

30.12.2022
Մանկական ատամնաբուժության առանձնահատկությունների և երեխաների յուրահատուկ վարքի շուրջ է մեր հարցազրույցը մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 675 անգամ
28.03.2023
Դիտվել է 333 անգամ
25.03.2023
Դիտվել է 246 անգամ
29.03.2023
Դիտվել է 210 անգամ
30.03.2023
Դիտվել է 145 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster