|
Հետաքրքրաշարժ փաստեր' աչքերի մասին
14.02.2014
Մարդը տեսողության միջոցով ստանում է շրջակա միջավայրի մասին տեղեկությունների 90%-ը: doctors.am-ը ներկայացրել է հետաքրքրաշարժ փաստեր աչքերի մասին:
1. Աչքը ամենաարագ վերականգնվող օրգաններից մեկն է: Եղջերաթաղանթի վնասվածքը լավանում է 48 ժամվա ընթացքում:
2. Ակնախնձորը 1.7 անգամ փոքր է սեղանի թենիսի գնդակից: Աչքի տրամագիծը 2.4 սմ է, իսկ նրա քաշը 7 գրամ է: Ակնախնձորը վերահսկող մկանները մարդու օրգանիզմի ամենաշարժուն մկաններն են:
3. Օրվա մեջ քանի՞ անգամ եք դուք թարթում: Դա կարելի է հաշվարկել, քանի որ մարդը թարթում է մեկ րոպեում 12 անգամ: Թարթելու միջին տևողությունը'1/10 վայրկյան է:
4. Տեսողական տեղեկությունների մշակմանը մասնակցում է գլխուղեղի 50%-ը:
5. Նորածինները լաց չեն լինում: Նրանք պարզապես դա չգիտեն անել, չէ որ նրանց արցունքագեղձերը սկսում են աշխատել կյանքի 4-13-րդ շաբաթում:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 4762 անգամ
|