|
Ջենիֆեր Լոպեսը՝ We Are One-ի նկարահանումներին
14.02.2014
Ջենիֆեր Լոպեսը ներկա պահին զբաղված է նոր տեսահոլովակի՝ We Are One-ի (Ola Ola) նկարահանումներով:
Ի դեպ, երգը դարձել է FIFA World Cup ֆուտբոլային առաջնության պաշտոնական հիմնը, որը կանցկացվի այս ամռանը Բրազիլիայում:
Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունենում Մայամիում: Երեկ, օրինակ, նկարահանումների գործընթացն անցկացվել է զբոսանավում: Երգչուհին ներկայացել է նեղ սպիտակ կիսավարտիքով, որը թույլ է տվել, որ երևա երգչուհու հանրահայտ կառուցվածքն իր ամբողջ գրավչությամբ, իսկ ներկա գտնվող տղամարդկանց համար դա իսկական ուրախություն էր:
Երգչուհին նկարահանվել է նաև բրազիլական դիմակահանդեսի տեսարաններում, ուր հագած է եղել սպիտակ շապիկ և վառ գույնի կիսավարտիք, իսկ կերպարն էլ ամբողջացրել են մեծաքանակ աքսեսուարները:
Աղբյուր` LADYNEWS.am







Դիտվել է 10813 անգամ
Читать на русском
|