|
Ամուսնական վեճերը մահացու վտանգավոր են
11.02.2014
Ամուսնական վեճերը կարող են ոչ միայն գցել ձեր տրամադրությունը, այլեւ վնասել առողջությանը: Գիտնականների պնդմամբ՝ դրանք առանձնակի վտանգ են ներկայացնում սրտի համար:
news.am-ի հաղորդմամբ` մարդկանց մոտ, որոնք մտածում են, որ իրենց կողակիցը չի պաշտպանում իրենց, ավելի հաճախ են սրտի հիվանդություններ զարգանում: Ամերիկյան Յութա նահանգի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդիկ, որոնք խոստովանում են, որ ամուսինը (կամ կինը) հազվադեպ է իր հետ համաձայնում, զարկերակի կալցիֆիկացման ավելի բարձր աստիճան ունեն:
Զարկերակային հիվանդությունը նշանակում է, որ նրանք անժամանակ մահանալու ավելի բարձր ռիսկի են ենթարկվում:
Գիտնականները պարզվել են, որ հարցվածների մոտ 30 տոկոսը իր զուգընկերոջը համարում է դժվար պահերին դրական էմոցիաների աղբյուր, իսկ 70 տոկոսը հայտարարել է, որ ամուսինը երբեմն օգնում է, երբեմն էլ ավելի է տխրեցնում:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 10073 անգամ
Читать на русском
|