Հոգեբանները եզրակացրել են, որ գեղեցիկ մարդկանց ավելի դժվարությամբ են ճանաչում: Նոր հետազոտությունը ենթադրում է, որ գրավչությունն իսկապես կարող է խոչընդոտել ֆիզիլոգիական ճանաչողությանը, եթե, հատկապես, գեղեցիկ դեմքն առանձնապես ինքնատիպ չէ:
news.am-ի հաղորդմամբ` Իեն քաղաքի համալսարանից գերմանացի հոգեբանները հայտնաբերել են, որ ոչ գրավիչ մարդկանց լուսանկարները ավելի հեշտ են հիշվում: Այնուամենայնիվ մարդիկ հեշտությամբ հիշում են գեղեցիկ դեմքերը առանձնահատկություններով, ինչպես Անջելինա Ջոլին:
Հետազոտության համար հոգեբանները ցույց են տվել լուսանկարներ: Դրանց մի մասի վրա պատկերված էին գրավիչ անձինք, մյուսների վրա՝ համեմատաբար պակաս գրավիչ, սակայն բոլորն էլ բնորոշ առանձնահատկություններ ունեին:Լուսանկարի դեմքը հիշելու համար մի քանի վայրկյան ժամանակ կար: Հետո փորձի ընթացքում դարձյալ ցույց էին տալիս լուսանկարը, որպեսզի մասնակիցները որոշեին՝ տեսել են այդ մարդկանց, թե ոչ:«Մինչ այժմ համարում էինք, որ հեշտությամբ հիշում են գրավիչ դեմքերը: Սա հիմնվում էր բոլորի կողմից ընդունված փաստի վրա՝ մարդիկ գերադասում են նայել գեղեցիկին: Սակայն հետազոտությունը ցույց է տվել որ պնդումը չի հաստատվում»,- ասել է հետազոտող Խոլգեր Վիզեն:
Գիտնականի կարծիքով՝ գեղեցիկ դեմքերի մասին հիշողությունը հուզական ազդեցության ներքո է, որը թույլ չի տալիս հիշել այն ժամանակ անց:
02-06-2026 10:29 Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի' X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
02-06-2026 10:20 Մալայզիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկել է թվային անվտանգության լայնածավալ բարեփոխումը՝ օրենսդրորեն արգելելով 16 տարեկանից փոքր միլիոնավոր երեխաների և դեռահասների ունենալ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Այսպիսով, երկիրը միացել է այն պետությունների աճող թվին, որոնք փորձում են պաշտպանել անչափահասների հոգեկան առողջությունը առցանց կործանարար ազդեցությունից։
02-06-2026 04:44 Սանկտ Պետերբուրգի թիվ 17 ծննդատնից դուրս են գրվել միաձվանի քառյակները: Փոքրիկները ծնվել են գրեթե երկու ամիս առաջ, և նրանց ծնունդը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն ընտանիքի կյանքում, այլև ռուսական բժշկության պատմության մեջ։ Բանն այն է, որ միասեռ միաձվանի (մոնոխորիոնիկ) քառյակ աշխարհում ծնվում են յուրաքանչյուր 15,5 միլիոն ծնունդից մեկ անգամ, իսկ Ռուսաստանում սա առաջին նման դեպքն է:
02-06-2026 03:38 Նկարչուհի Հիլդա Լին Հելֆենշտեյնը, որը արվեստի աշխարհում հայտնի է Ջերի Գոգոսյան կեղծանվամբ, մայիսի 31-ին մահացել է Բրազիլիայում՝ 40 տարեկան հասակում։ Հելֆենշտեյնի մարմինը հայտնաբերվել է Սան Պաուլոյի «Ռոզվուդ» հյուրանոցի իր սենյակում՝ պլաստիկ վիրաբույժի կողմից, որը, չկարողանալով կապվել նրա հետ հեռախոսով, եկել է ստուգելու։
02-06-2026 02:33 Վալերիա Կաուֆմանը հղի է իր ամուսնուց՝ միլիարդատեր ժառանգորդ Դմիտրի Վարսանոյից: Ռուս մոդելը և Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։ Կաուֆմանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է իր մեծացող փորիկը: «Լավագույն ծննդյան նվերը ճանապարհին է», - լուսանկարը մակագրել է մոդելը, որը մայիսի 30-ին դարձավ 32 տարեկան: