|
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ |
|
Բրիջիդ Բարդոն մերժվելուց հետո նորից դիմել է Վիկտոր Յանուկովիչին
20.03.2012
Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Բրիջիդ Բարդոն նորից բաց նամակ է գրել նախագահ Վիկտոր Յանուկովիչին ՝ խնդրելով միջամտել անտուն կենդանիների սպանդին Ուկրաինայի փողոցներում: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, սա աշխարհահռչակ դերասանուհու երկրորդ նամակն է արդեն, որը նա Ուկրաինայի նախագահին է փոխանցում մամուլի միջոցով: «Չնայած իմ բազմաթիվ կոչերին եւ ուկրաինական իշխանության խոստումներին, շների սպանդը շարունակվում է Կիեւի, Օդեսայի փողոցներում: Թվում է՝ ոչինչ չի կարող փոխել իրավիճակը, եւ այդ ամենը՝ ֆուտբոլի եւ նրա երկրպագուների պատճառով»,- գրում է Բարդոն:
Նա Ուկրաինայի նախագահից պահանջում է միջամտել եւ թույլ չտալ, որ հունիսին սպասվող «մեծ իրադարձությունից» առաջ այդպես «մաքրվեն» փողոցները: Իր այս նամակը դերասանուհին խնդրում է ընկալել ոչ թե իբրեւ քաղաքական, այլ «մարդկային» ժեստ: «Եվ այս ամենն արվում է երեխաների աչքի առաջ: Ուկրաինան այժմ հայտնի է իր դաժանությամբ եւ անտարբերությամբ»,- նկատում է Բարդոն:
Անտուն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Բրիջիդ Բարդոն հույս է հայտնել, որ գոնե այս անգամ արձագանք կլինի իր խնդրանքին: Դիտվել է 7927 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը
21.10.2026 Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։
|
|
Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը
29.09.2026 Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։
|
|
 |
|
|
Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար
10.09.2026 Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։
|
|
Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը
06.08.2026 Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:
|
|
 |
|
|
Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար
31.07.2026 Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։
|
|
Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց
16.07.2026 Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|