|
Ինչպես սննդի միջոցով բարելավել սեռական կյանքը
19.12.2013
Մարդու համար կարևոր է ոչ միայն սնունդը, այլև այն վիտամիններն ու հանքային նյութերը, որոնք մենք ավելացնում ենք մեր սննդակարգին: Դրանք խթանում են մեր օրգանիզմի աշխատանքը:
1in.am-ի հաղորդմամբ` դրա վիճակից է կախված և այն, թե ինչ հարաբերություններ կլինեն տղամարդու և կնոջ միջև:
Տղամարդկանց պոտենցիան բարձրացնում են B խմբի վիտամինները: Դրանից բացի, В խմբի վիտամիններն օգնում են հաղթահարել ընկճախտը: Կանանց օրգանիզմում դրանք օգնում են նյութափոխանակությանը: Անուղղակիորեն այն ազդում է նաև հակառակ սեռի հետ հարաբերությունների վրա:
Վիտամին А-ն հարկավոր է վերատադրողական ֆունկցիայի համար: Դրա պակասը մարդու մոտ կարող է անպտղություն առաջացնել: Վիտամին А-ի պակասը խանգարում է սեռական հորմոնների սինթեզին:
Օրգանիզմի վրա դրական ազդեցություն են ունենում նաև հակաօքսիդանտները: Դրանցից ամենահզորները С և Е վիտամիններն են: Վիտամին С-ն հատկապես երկաթի հետ միասին նպաստում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը և սեռական հորմոնների սինթեզմանը:
Մանրամասն` այստեղ: Դիտվել է 3832 անգամ
|