|
Քիմ Քարդաշյանի ռեկորդը
12.12.2013
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վստահեցնում է, որ ծննդաբերությունից կես տարից անց վերականգնել է իր նախկին կառուցվածքը: Ընդամենը վեց ամսվա ընթացքում նա նիհարել է 25 կիլոգրամ:
Քիմը նորից վստահ է իր ուժերի վրա և չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով. «Նա սպառում է օրը մոտ մոտ հազար կալորիա և խմում է բուսական թեյեր: Քիմն ամեն օր քնից արթնանում է վաղ առավոտյան, որպեսզի գոնե մեկ ժամ զբաղվի մարմնամարզությամբ՝ նույնն անելով նաև օրվա ընթացքում»,- հայտնում է UsWeekly ամսագիրը:
Կառուցվածքը պահպանելու և սննդակարգին հետևելու համար՝ Քարդաշյանն ամեն տեղ գնում է իր խոհարարի հետ, որը հատուկ ուտեստներ է պատրաստում: «Իհարկե, կան օրեր, երբ նա իրեն թուլանալու հնարավորություն է տալիս՝ ուտելով այն, ինչն արգելված է, բայց, մինևնույնն է, նա հստակ նպատակ ունի՝ ունենալ ապշեցուցիչ կառուցվածք»,- նշում են ԶԼՄ-ները:
Աղբյուր` LADYNEWS.am



Դիտվել է 4333 անգամ
|