Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելիս

08.10.2021

Տղամարդու և կնոջ հարաբերությունները բարդ հոգեբանական խաղ են, որը կամ ավարտվում է հարսանիքով, կամ բաժանմամբ ու սկանդալներով:

Ահա ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս հակառակ սեռի հետ շփվելիս՝ դրանով իսկ վախեցնելով տղամարդկանց իրենցից և զրկելով իրենց կյանքի ուրախությունից և սիրուց:

 

Սիրահարվելով ՝ կինը փորձում է անընդհատ լինել իր սիրելի տղամարդու հետ: Եվ եթե դա չի ստացվում կյանքի որոշ հանգամանքների պատճառով, օրինակ՝ աշխատանքի, ապա նա սկսում է զանգահարել ընտրյալին, SMS-ներ, հաղորդագրություններ ուղարկել:

Որոշ տղամարդկանց դա դուր է գալիս, հատկապես նրանց, ովքեր իրենք ևս խելագարորեն սիրահարված են այդ կնոջը և գոհ են նրա ցանկացած ուշադրությունից: Բայց այն տղամարդկանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց զգացմունքների և հարաբերությունների հարցում, ձեր մասին նման չափազանց մշտական հիշեցումը կարող է վախեցնել:

Եվ այն կինը, ով անընդհատ հիշեցնում է, որ հանուն տղամարդու պատրաստ է ամեն ինչի, թուլացնում է իրեն նվաճելու ցանկությունը՝ դրանով իսկ նվազեցնելով տղամարդու հետաքրքրությունն իր անձի նկատմամբ: Թող տղամարդը նախաձեռնությունը վերցնի, տվեք նրան իսկական տղամարդ զգալու հնարավորություն, հատկապես, երբ նա ձեր կողքին է:

Հաճախ կանայք ժամադրության ժամանակ սկսում են խոսել իրենց թերությունների մասին, թե՝ իրենք գեր են, մազերը՝ տգեղ, իսկ քիթը՝ ծուռ և այլն: Սովորաբար, այս կերպ կինը ձգտում է հաճոյախոսություն ստանալ: Բայց երբ նա սկսում է անընդհատ թվարկել իր թերությունները, տղամարդն, իսկապես, կարող է հավատալ դրանց և գնալ փնտրելու ավելի գրավիչ կին:

 600x400

Բացի այդ, հանդիպման ժամանակ մի խոսեք ձեր խնդիրների և նախկին ընկերների մասին: Խոսելով ձեր դժվարությունների և վշտերի մասին, դուք կարող եք տղամարդուն թվալ դեպրեսիվ, նևրոտիկ կամ պարզապես ձանձրալի, ով իր խնդիրներով ծանրաբեռնում է նույնիսկ առաջին պատահած մարդուն:

Իսկ նախկին ընկերոջ կամ ամուսնու մասին անընդհատ հիշատակումները կարող են ստիպել ձեր ընկերոջը մտածել, որ դուք դեռ սիրահարված եք նրան, կամ որ դուք վատ եք դաստիարակված, քանի որ ապագա զուգընկերոջ ներկայությամբ նախորդ հարաբերությունների մասին հիշատակումները էթիկապես անընդունելի են։

Ձեր առաջին ժամադրության ժամանակ մի հագնվեք ամենաթրենդային հանդերձանքով: Ցավոք, այն, ինչ նորաձեւ ու գեղեցիկ տեսք ունի նրբագեղ մոդելների վրա, սարսափելի է թվում սովորական կանանց պարագայում: Իսկ հայտնի ապրանքանիշերի չափազանց թանկարժեք հագուստները կարող են վախեցնել տղամարդուն՝ այնպես, որ նա կսկսի մտածել, թե իր առջև ոչ թե կին է, այլ նորաձևության փայլուն ամսագրի պատճեն:

Եղեք բնական և վստահ ինքներդ ձեզ․ այդ դեպքում դուք ծիծաղելի սխալներ թույլ չեք տա, իսկ եթե դրանք սպրդեն, ապա կընկալվեն որպես ձեր յուրահատկությունը, հաղորդակցվելու հատուկ ոճը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6486 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց

12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան:

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024
Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում:

18 տարեկան և բարձր. ինչ են ակնկալում տարբեր տարիքի տղամարդիկ սեքսից

08.08.2024
Շատ կանայք վստահ են, որ բոլոր տղամարդիկ անկողնում «նույն բանն են ուզում» ։ Փորձագետները նշել են, թե իսկապե՞ս դա այդպես է։

Կանանց հիմնական պատրանքները հարաբերությունների մասին

18.07.2024
Հոգեբանները նշել են, թե ինչ փուչ երևակայություններից պետք է հրաժարվենք մեր զուգընկերոջ հետ իրական մտերմություն զգալու և երջանիկ միություն կառուցելու համար:

Ամուսնական ժամանակակից խնդիրների 5 պատճառ

29.06.2024
Ժամանակակից զույգերը բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նախկինում գոյություն չունեին կամ այնքան էլ արտահայտված չէին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-11-2024 09:41
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չի կարողանում նոր հարաբերություններ կառուցել իր նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի պատճառով։ Այս մասին հայտնում է In Touch Weekly-ն։ «Անջելինան դեռևս միայնակ է, և դա ոչ այն պատճառով, որ տղամարդիկ չկան, որոնք հերթ են կանգնում նրա հետ հանդիպելու համար։ Պատճառն այն է, որ նա բոլորին հեռու է պահում, քանի որ վախենում է նորից վիրավորվել, ինչպես դա եղավ Բրեդի հետ», - ասել է ինսայդերը:
04-11-2024 09:38
Կազանում ավարտվել է Ռուսաստանի գեղասահքի կանանց Գրան պրի շարքի երկրորդ փուլը. հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի 2023 թվականի չեմպիոն, հայագզի Ադելյա Պետրոսյանը։
04-11-2024 09:17
ԱՄՆ-ի մի բնակչուհի Facebook-ի իր հաշվի միջոցով փորձել է 150 դոլարով վաճառել նորածին երեխային։ Այս մասին հայտնում է Houston Chronicle տեխասյան թերթը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ 21-ամյա Ջունիպեր Բրայսոնը ծննդաբերությունից առաջ կապ է հաստատել առնվազն վեց հավանական գնորդի հետ։
04-11-2024 05:54
Վիտորիա Չերետին՝ Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհին, որոշել է ամուսնանալ դերասանի հետ։ Ինսայդերի խոսքով՝ նա իր սիրելիի համար պատրաստ է ամեն ինչի։ Աղջիկը պատրաստ է կիսել դերասանի հետաքրքրությունները՝ նրա հետ մտերմանալու համար։
04-11-2024 03:50
Դիզայներ Վիկտորյա Բեքհեմ Հարփերի և ֆուտբոլիստ Դեյբիդ Բեքհեմի դուստրը որոշել է շարունակել մոր պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ 13-ամյա Հարփեր Բեքհեմը ցանկանում է դիզայներ դառնալ. նա հույս ունի «զարմանալի բրենդ» ստեղծել, երբ մեծանա: Այժմ Վիկտորիա Բեքհեմը գրանցել է H7B Limited անունով ընկերություն, որը համապատասխանում է դեռահասի լրիվ անվանը՝ Harper Seven Beckham։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2024
Դիտվել է 926 անգամ
29.10.2024
Դիտվել է 488 անգամ
30.10.2024
Դիտվել է 481 անգամ
31.10.2024
Դիտվել է 381 անգամ
04.11.2024
Դիտվել է 350 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster