|
Պարզվել է կնոջ գեղեցկության համար շաբաթվա ամենավատ օրը
28.11.2013
Գիտնականներն անգլիական St. Tropez կոսմետիկայի ընկերության հետ համատեղ հետազոտությունների տվյալներով պարզվել է, որ առավել մեծ թվով խորշոմներ կնոջ դեմքին առաջանում են չորեքշաբթի օրը:
Դրա պատճառը հանգստյան օրերից հետո աշխատանքային առաջին օրերի սթրեսն է, ինչպես նաև' հանգստյան օրերին ալկոհոլի չարաշահումը: Դրան գումարած' հանգստյան օրերից հետո քիչ քնելը և դյուրագրգռությունը:
Այն մասին, թե օրվա որ ժամին է կնոջ տեսքն առավել վատ, փորձել են պարզել Լոնդոնի Ինտենսիվ բժշկության ինստիտուտի հետազոտողները: Աշխատանքները գլխավորած Էնտոնի Սավի խոսքերով' կապված օրգանիզմի կենսառիթմերի հետ, այդ ժամը 16.00-ն է: Օրվա հենց այդ ժամին է հոգնածությունը կուտակվում առավելագույն չափով, աչքերն' արցունքակալվում են, սակայն մեկ ժամ անց'տեսքը զգալի լավանում է:
Այսպիսով եզրակացություն՝ կանայք չորեքշաբթի ժամը 16.00-17.00-ն ընկած շրջանում պետք է ցուցաբերել զգուշություն և հնարավորինս ուշադրություն չգրավել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10511 անգամ
Читать на русском
|