|
Ինձ համար բարդ էր սիրուս գտնելը. Լեդի Գագա
21.11.2013
Երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ իր համար բարդ էր իր սիրուն գտնելը, սակայն դերասան Թեյլոր Քինին, ում հետ նա հանդիպում է մեկ տարուց ավելի, կատարյալ տղամարդ է:
1in.am-ի հաղորդմամբ` չնայած նրանց բաժանվելու վերաբերյալ բամբասանքներին' զույգը երջանիկ է:
27-ամյա երգչուհին հայտարարել է. «Տղամարդկանց մեծամասնությունը վախենում էր իմ երկրպագուների հսկայական բանակից և ինձ շրջապատող աղմուկից: Հետևել այնպիսի կնոջ հաջողությանը, ինչպիսին ես եմ, ամենևին էլ հեշտ չէ: Առհասարակ, նա ինձ հետ երկար ճանապարհ է անցել' ալկոհոլ, թմրանյութեր... ուղղակի խենթություն: Այդ պատճառով էլ ես նրան գնահատում եմ»:
Գագան նաև դեմ չէ սեքսուալ փորձերին: «Ես կցանկանայի ունենալ սիրավեպ' երեքով: Դա հետաքրքիր կլիներ: Բայց միայն կարճ փորձի տեսանկյունից:
Ամբողջությամբ` 1in.am-ում Դիտվել է 3597 անգամ
|