|
Իրինա Շեյկը և այլ աստղեր 7 Hollywood-ում
16.11.2013
7 Hollywood ամսագիրը թողարկել է ձմեռային Fantasy Issue համարը: Յոթ տարբեր մշակութային ոլորտների ներկայացուցիչներ լուսանկարվել են նույնքան շապիկների համար:
Նախագծին մասնակցել են նորաձևության, երաժշտության, կինոյի գործիչներ՝ Քորտնի Լավը, Կարլ Լեգերֆելդը, Կարին Ռոյտֆելդը, Ջարեդ Լետոն, Իրինա Շեյկը, Լետիցիա Կաստան և Էլ Ֆենինգը:
Ունենալով նույն ոճը, այդուհանդերձ, լուսանկարներ շատ տարբեր են ստացվել' յուրաքանչյուրը ձգտում է յուրահատուկ տրամադրություն հաղորդել իր հերոսին:
Տպավորիչ է ստացվել նաև նկարահանումների արդյունքում ստեղծված տեսաֆիլմը:
Տեսանյութը` LADYNEWS TV-ում:
Աղբյուր` LADYNEWS.am

Էլ Ֆենինգ

Ջարեդ Լետո

Քորտնի Լավ

Իրինա Շեյկ

Կարլ Լեգերֆելդ

Լետիցիա Կաստա

Կարին Ռոյտֆելդ
Դիտվել է 8854 անգամ
Читать на русском
|