Հետազոտողները պարզել են, որ ցանկալի աշխատանքը ստանալու հարցում մեծ դեր է խաղում արտաքին տեսքը՝ հաղորդում է TCH-ը:
Մասնավորապես, գործատուները կարող են աշխատանքի չընդունել եղունգները կրծող մարդուն, քանի որ դա խոսում է վերջինիս նյարդային լինելու մասին: Ապագա տնօրենի հակակրանքին կարելի է արժանանալ նաև արհեստական արևայրուք ունենալու դեպքում. դա վկայում է ծուլության մասին:
Կարևոր է նաև շպարը: Շատ վառ գույն ունեցող շրթներկը կմատնանշի, որ կինը հեշտ հասանելի է, շպարված խալերը խոսում են ոչ անկեղծ լինելու, իսկ օծանելիքի ուժեղ բույրը՝ ինքնավստահության մասին:
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
26-06-2026 14:03 Ռուս լեռնագնաց Ալինա Պեկովան ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա ճանաչվել է որպես աշխարհի ամենաերիտասարդ կինը, որը բարձրացել է բոլոր 14 ութհազարանոց լեռնագագաթները։ Սա տեղի է ունեցել դեռևս 2024 թվականի հոկտեմբերին, երբ նա 31 տարեկան էր։ Պեկովան դարձել է աշխարհում չորրորդ կինը, որը հասել է այս նվաճմանը։
26-06-2026 13:54 Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին նոր աստղային սիրավեպի մասին. Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վայելում են միմյանց ընկերակցությունը՝ ճանապարհորդելով ամենագեղատեսիլ վայրերով: Քարդաշյան-Ջեներ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները խոստովանում են, որ Քենդալը «խելագարվում» է իր ընկերոջ համար և փորձում է պաշտպանել նրան այն քաոսից, որը երբեմն ուղեկցում է իրենց հայտնի ընտանիքի անդամների հետ հարաբերություններին: «Ջեյքոբը առաջին տղամարդն է, որի համար վերջին տարիներին նա խելագարվում է: Եվ այդ պատճառով Քենդալը չի շտապում նրան «Քարդաշյանների մեքենան» նստեցնել», - ասել է ներքին աղբյուրը՝ հավելելով. «Շատ քչերն են դրանից գդիմակայում»:
26-06-2026 04:10 SKIMS-ը թողարկել է նոր գովազդային արշավ, որում այս անգամ գլխավոր դերում Հեյլի Բիբերն է։ Նա ներկայացրել է Everyday Cotton ներքնազգեստի հավաքածուն, որը նախատեսված է ամենօրյա կրելու համար։ «Հեյլին ունի յուրահատուկ ունակություն՝ նույնիսկ ամենապարզ հագուստը թարմացնելու։ Ոճային մոտեցումը նրան դարձնում է կատարյալ անձնավորություն Everyday Cotton-ը կյանքի կոչելու համար», - նոր լուսանկարների շարքի մասին ասել է Քիմ Քարդաշյանը։
26-06-2026 03:59 Վերջերս հայտնի դարձավ, որ Ջիջի և Բելլա Հադիդների մայրը՝ Յոլանդան, ամուսնանում է երրորդ անգամ։ Այս անգամ 62-ամյա նախկին մոդելի ընտրյալն անշարժ գույքի գործակալ Ռենդի Քենդրիկն է։