|
Բոլորը պետք է բեռնաթափման օրեր կազմակերպեն
08.11.2013
Ինչպես է Նաոմի Քեմբլին հաջողվում այսքան երկար տարիներ պահպանել գեղեցկությունը: Ամեն ինչ շատ հեշտ է, հարկավոր է միայն շաբաթական գոնե մեկ օր հրաժարվել սննդից:
Բրիտանացի սուպերմոդելը որոշել է բացահայտել իր գաղտնիքներից մեկը և վերջերս տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է օգնում իր օրգանիզմին առողջ մնալ:
«Մենք բոլորս շաբաթական գոնե մեկ անգամ պետք է բեռնաթափման օր կազմակերպենք: Մենք այնքան շատ բաներ ենք ուտում... Կարծում եմ, որ օրգանիզմը պարբերաբար մաքրելը շատ օգտակար է: Այդպիսով դուք կարող եք նաև երկարացնել ձեր կյանքը»,- ասել է նա:
Պարզվում է, որ առողջության մասին սևամորթ գեղեցկուհուն ստիպել է մտածել մոր օրինակը, ով երկար ժամանակ պայքարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ. «Ես ամեն ինչի մեջ չափը պահպանում եմ: Ալկոհոլ չեմ օգտագործում, այժմ արդեն հավի և խոզի միս չեմ ուտում: Երբ քո հարազատները քաղցկեղով հիվանդանում են, սկսում ես ավելի գիտակցաբար մոտենալ այն ամենին, ինչ ուտում ես»:
Ամբողջությամբ`1in.am-ում Դիտվել է 5337 անգամ
|