|
Դեմի Մուրի ուխտագնացությունը
05.11.2013
Որպեսզի թեթևանա ու ցրվի Էշթոն Կատչերի հետ բաժանվելու մտքրերից, Դեմի Մուրը որոշել է մեկնել Հնդկստան: 51-ամյա Մուրը այնտեղ մասնակցել է «Խելք և կյանք» կոնֆերանսին, որն անցկացվել է Դալայ Լամայի բնակավայրում:
Միջոցառման թեման եղել է մարդկանց ոչ խելամիտ ցանկություններն ու կախվածությունները:
Նշենք, որ ապահարզանի գործընթացն իր ավարտին կհասնի մոտակա մի քանի օրերի ընթացքում: Դերասանուհու ընկերների փոխանցմամբ՝ Մուրն արդեն ինքն իրեն գտել է և վերադարձել բնականոն կյանքի: Բացի դա Դեմին հարաբերությունները շտկել է նաև իր աղջկա՝ Ռումերի հետ. մոր և դստեր փոխհարաբերությունները վերջերս լարված էին և շփում չկար:
Հիշեցնենք, որ անցած տարի Դեմի Մուրը բուժվում էր վերականգնողակամ կենտրոնում. նա Կատչերի հետ բաժանումից հետո դեպրեսիայի մեջ էր հայտնվել: Իսկ հիմա, ինչպես պարզվում է, Դեմին արդեն ինքն իր հետ ներդաշնակ է, ու ամեն ինչ կարգավորվել է:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 9392 անգամ
Читать на русском
|