Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես «փչացնել» տղամարդուն

28.10.2013

Մեր օրերում կանայք հաճախ են բողոքում իրենց ամուսիններից' ասելով, որ վերջիններս գումար չեն վաստակում, տան հարցերով կնոջը չեն օգնում, անկողնում անտարբեր են և առհասարակ ամեն ինչի հոգսը թողնում են կնոջ ուսերին: Սակայն, զարմանալին այն է, որ տարեց տարի նման կանայք շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի իրենց տղամարդն այդպիսին մնա' անինքնավստահ և տրտնջացող:

Իհարկե, կան այնպիսիք, որոնք դա միտումնավոր են անում, որովհետև հաճույք են ստանում' բողոքելով, թե ինչ անպետքն է ամուսինն ու ինչպես են իրենք քարշ տալիս բոլոր հոգսերն իրենց փխրուն կանացի ուսերին: Բարեբախտաբար կանանց մեծամասնությունը միտումնավոր չէ «փչացնում» իր կողքի տղամարդուն, դա ստացվում է ենթագիտակցաբար: Նրանք պարզապես չգիտեն, թե կոնկրետ ինչն են սխալ անում:

Փորձենք բացահայտել գաղտնիքը, թե ինչպես կարելի է «փչացնել» սիրելի տղամարդուն:

Այսպես, երբ կինը հորիզոնում տեսնում է իրեն համապատասխան տղամարդու, նա ակտիվ գործողություններ է սկսում նրան գրավելու ուղղությամբ: Սա առաջին սխալն է: Ժամանակակից կանայք նախահարձակ են լինում հարաբերություններում. ծանոթանում են իրենց դուր եկած տղամարդու հետ, իրենք են տալիս իրենց հեռախոսահամարը, ապա զանգում և ինքնուրույն ժամադրություն նշանակում: Բնական է, որ այս իրավիճակում տղամարդը «թուլանում է»' մտածելով, որ կինն արդեն իրենն է և չի ճգնում քայլեր անել կնոջը գրավելու ուղղությամբ: Այս պարագայում, անշուշտ, կինը ստիպված կլինի ողջ կյանքը նախաձեռնող ու նախահարձակ լինել:

Բացի այդ' շատ կանայք, գտնելով իրենց տղամարդուն, սկսում են պարբերաբար վճարել նրա փոխարեն կամ թանկարժեք նվերներ անել նրան: Իհարկե, սիրելիին հաճելի պահեր պարգևելը լավ բան է, սակայն պետք չէ չափն անցնել, քանի որ նա կարող է սովորել դրան և դադարել ձեզ համար անակնկալներ անել:

Ցավոք, կանայք մոռանում են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն, իրենց կնոջին անընդհատ նվերներ ստանալով, սկսում են իրենց նվաստացած զգալ, քանի որ չեն կարողանում ըստ արժանվույն փոխհատուցել դա:

Այս ամենից հետո սիրելիին «փչացնելու» խնդիրը գրեթե լուծված է:

Տղամարդու բնավորությունը խեղաթյուրելու վերջին քայլն արվում է այն ժամանակ, երբ կինը սկսում է անընդհատ վախենալ իր կողքի տղամարդուն կորցնելուց: Այս պարագայում կինը սկսում է ենթագիտակցաբար ստորադասել իր տղամարդուն, անել ամեն ինչ վերջինիս հաճոյանալու համար, և զարմանալի չէ, որ մի քանի ամիս անց տղամարդն արդեն հրամայական տոնով կխոսի ձեզ' կարգադրելով սուրճ կամ թեյ մատուցել իրեն:

Սրանք տղամարդուն «փչացնելու» հիմնական մեթոդներն են, սակայն միակը չեն:

Ամբողջությամբ` life.panorama.am-ում

Դիտվել է 4175 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
26-06-2026 14:03
Ռուս լեռնագնաց Ալինա Պեկովան ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա ճանաչվել է որպես աշխարհի ամենաերիտասարդ կինը, որը բարձրացել է բոլոր 14 ութհազարանոց լեռնագագաթները։ Սա տեղի է ունեցել դեռևս 2024 թվականի հոկտեմբերին, երբ նա 31 տարեկան էր։ Պեկովան դարձել է աշխարհում չորրորդ կինը, որը հասել է այս նվաճմանը։
26-06-2026 13:54
Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին նոր աստղային սիրավեպի մասին. Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վայելում են միմյանց ընկերակցությունը՝ ճանապարհորդելով ամենագեղատեսիլ վայրերով: Քարդաշյան-Ջեներ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները խոստովանում են, որ Քենդալը «խելագարվում» է իր ընկերոջ համար և փորձում է պաշտպանել նրան այն քաոսից, որը երբեմն ուղեկցում է իրենց հայտնի ընտանիքի անդամների հետ հարաբերություններին: «Ջեյքոբը առաջին տղամարդն է, որի համար վերջին տարիներին նա խելագարվում է: Եվ այդ պատճառով Քենդալը չի շտապում նրան «Քարդաշյանների մեքենան» նստեցնել», - ասել է ներքին աղբյուրը՝ հավելելով. «Շատ քչերն են դրանից գդիմակայում»:
26-06-2026 04:10
SKIMS-ը թողարկել է նոր գովազդային արշավ, որում այս անգամ գլխավոր դերում Հեյլի Բիբերն է։ Նա ներկայացրել է Everyday Cotton ներքնազգեստի հավաքածուն, որը նախատեսված է ամենօրյա կրելու համար։ «Հեյլին ունի յուրահատուկ ունակություն՝ նույնիսկ ամենապարզ հագուստը թարմացնելու։ Ոճային մոտեցումը նրան դարձնում է կատարյալ անձնավորություն Everyday Cotton-ը կյանքի կոչելու համար», - նոր լուսանկարների շարքի մասին ասել է Քիմ Քարդաշյանը։
26-06-2026 03:59
Վերջերս հայտնի դարձավ, որ Ջիջի և Բելլա Հադիդների մայրը՝ Յոլանդան, ամուսնանում է երրորդ անգամ։ Այս անգամ 62-ամյա նախկին մոդելի ընտրյալն անշարժ գույքի գործակալ Ռենդի Քենդրիկն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1401 անգամ
23.06.2026
Դիտվել է 295 անգամ
25.06.2026
Դիտվել է 178 անգամ
26.06.2026
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster