Խանգարումը, որի հետևանքով կնոջ մոտ ձևավորվել է միանգամից երկու արգանդ, հետևաբար նաև' երկու հեշտոց, իր տիրուհուն կարող է միլիոնատեր դարձնել:
27-ամյա բրիտանուհի Հեյզել Ջոնսին մեկ միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է առաջարկվել շնորհիվ այն բանի, որ նա ունի բացառիկ անոմալիա' կրկնակի հեշտոց: Մասնագետները նշում են, որ այս բնածին թերությունը հանդիպում է միլիոնից մեկ կնոջ մոտ:
Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, Հեյզեն Ջոնսին է դիմել «մեծերի համար» ֆիլմերի արտադրությամբ զբաղվող մի մեծ կինոընկերության ղեկավար Ստիվեն Հիրշը: Պրոդյուսերն առաջարկել է կնոջը մեկ միլիոն դոլար՝ ֆիլմում նկարահանվելու համար: Սակայն Հեյզելը վիրավորական է համարել առաջարկն ու մերժել այն. «Ես պատրաստ եմ ցույց տալ իմ այդ առանձնահատկությունը ցանկացած կնոջ, եթե որևէ մեկը կցանկանա տեսնել, բայց գումարի դիմաց չեմ համաձայնի նկարահանվել պոռնո ֆիլմում»:
Իր այս յուրահատկության մասին Հեյզելն իմացել է 18 տարեկանում, երբ զուգընկերոջ խոստովանությունից ցնցված դիմել է բժշկի: Տղան ասել էր, որ ամեն անգամ նրա հետ սիրով զբաղվելիս այնպիսի զգացողություն է ունենում, ասես հարաբերվում է երկու տարբեր կանանց հետ:
Դիմելով բժշկի և լսելով նրա առաջարկը վիրահատական ճանապարհով ավելորդ հեշտոցն ու արգանդը հեռացնելու մասին' Հեյզենը կտրականապես դեմ է եղել այդ մտքին: Նա խոստովանել է, որ իր անոմալիան իրեն դուր է գալիս. «Դա օգնում է ինձ դառնալ ընկերական հավաքույթների աստղ»:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: