Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես հասկանալ ապատիայի պատճառներն ու հաղթահարել այն

03.10.2013

Մարդկանց մեծամասնությունը հաճախ բախվում է ապատիայի նոպաների, որոնք կարող են տևել մեկ օրից մինչև մի քանի շաբաթ: Մի կողմից՝ մեկ-երկու օր ոչինչ չանելն այնքան էլ սարսափելի չէ, սակայն երբ դա տեղի է ունենում մշտապես, և նման իրավիճակները տևում են շաբաթներ, այդժամ արժե մտորել դրա շուրջ: Միգուցե Ձեր ապատիան ինչ-որ խնդիրների հետևա՞նք է: Գուցե այդ անզգայությունը փոթորկի ազդարա՞ր է:


Ապատիայի պատճառները բազմաթիվ են, ուստի և դրա հաղթահարման միջոցներն էլ քիչ չեն: Այստեղ կարող է օգնել ապատիայի ի հայտ գալու պահի գիտակցումը: Ի՞նչ էր տեղի ունենում Ձեր կյանքի այդ ժամանակահատվածում, ի՞նչ իրադարձություններ, զգացողություններ, մտքեր: Նման իրավիճակը հիմնականում սկսվում է այն բանի հետևանքով, երբ մարդը երկար ժամանակ անտեսում է իր հոգնածության զգացողությունը: Դա հատուկ է աշխատամոլներին կամ ինքնազոհաբերման հակված, չափազանց պատասխանատու անձանց, կամ էլ, օրինակ՝ երիտասարդ մայրերին, որոնք վախենում են անգամ մեկ ժամով իրենց փոքրիկներին հայրերի հետ թողնել: Նրանք կարող են շատ երկար աշխատել առանց հանգստի, հանգստյան օրերի, մտածել միայն աշխատանքի մասին, ապրել դրանով, մինչ հոգնածությունն իր բացասական հետքը կթողնի նրանց ինքնազգացողության վրա: Նման մարդիկ երբեմն էլ անկեղծորեն զարմանում են, թե ինչու չեն կարողանում իրենք իրենց ստիպել ակտիվ հանգստով զբաղվել: Նման մարդկանց ապատիան ինքնաբռնության հետևանք է: Այսպիսի իրավիճակներից ելքը մեկն է՝ սովորել հավասարապես բաշխել հանգիստն ու աշխատանքը, տնային պարտականությունները, սովորել հանգստանալ և լիցքաթափվել:


Ապատիան կարող է առաջանալ նաև այն իրավիճակում, երբ մարդը երկար ժամանակ հագեցած է դրական կամ բացասական հույզերով: Այսպիսի ապատիայի դեպքում խորհուրդ է տրվում հանգիստ նախատեսել կարևոր, երկար սպասված կամ հույզերով լի իրադարձություններից՝ քննություններից, հարսանիքից, կարևոր ելույթից և այլնից հետո:
Գոյություն ունի ապատիայի առաջացման նաև այլ պատճառ. չցանկանալ անել այն, ինչ պետք է անել: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ կան պարտականություններ, որոնց հանդեպ չկա որևէ հակում, որոնք հետաքրքիր չեն, տհաճ են, սակայն ինչ-ինչ պատճառներով պետք է կատարվեն: Նման դեպքերում հարկ է մտածել, թե ում և ինչի համար է դա պետք և կա՞ արդյոք այլընտրանք: Այլընտրանք 99%-ով գոյություն ունենում է:


Երբեմն ապատիան վրա է հասնում որևէ սխալ թույլ տալուց կամ անհաջողության մատնվելուց հետո, երբ մարդը շատ պահանջկոտ է ինքն իր հանդեպ և չեն արդարացվում նրա որոշակի սպասումները: Այսպիսի մարդկանց համար շատ կարևոր է սովորել ընդունել սեփական պարտությունները, չնախատել ինքն իրեն, սխալներից դասեր քաղել, այլ ոչ թե տանջվել սեփական անպետքության զգացումից:


Ապատիան կարող է առաջանալ նաև որպես ճնշված զայրույթի հետևանք: Այն կարող է դրսևորվել որպես յուրատեսակ պասիվ ագրեսիա:

Ամբողջությամբ`harmonia.am-ում

 

Դիտվել է 3454 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1237 անգամ
21.10.2026
Դիտվել է 389 անգամ
20.10.2026
Դիտվել է 368 անգամ
22.10.2026
Դիտվել է 255 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster